• Latest news

Ծնվել է աշխարհի ամենածանր աղջիկը 7 կգ քաշով (ֆոտո)

25 մայիսի, 2016  19:24

Հնդկաստանում ծնվել է աշխարհի ամենածանր աղջիկը. նա   6.8 կգ է կշռում, միջին վիճակագրական վեցամսական երեխայի չափ: 

Աղջկա մայրը` Նանդինի անունով 19-ամյա կինը, շատ է զարմացել` տեսնելով, թե ինչ խոշոր է իր աղջիկը: Սովորաբար նորածին երեխաներն առավելագույնը  3-3.5 կգ են կշռում:

Ինքը` Նանդինին եւս խոշոր կին է, հասակը 175 սմ է, քաշը` 94 կգ: Նրա հղիությունը նորմալ է ընթացել, առանց որեւէ բարդության, եւ կինը նույնիսկ չէր ենթադրում, թե իր աղջիկն այսքան խոշոր կլինի: Հետաքրքիր է, որ Նանդինին դիաբետ չունի, չնայած սովորաբար հենց հղիների դիաբետն է հանգեցնում նորածինների ճարպակալման: 

Քանի որ Նանդինին   չէր կարող ինքնուրույն ծննդաբերել նման խոշոր երեխա, նրան կեսարյան հատում է արվել: Այժմ նորածինը, որին առայժմ անուն չէր դրել, բժիշկների վերահսկողության տակ է, բայց մոտ ժամանակներս նախատեսված է նրան դուրս գրել հիվանդանոցից: 

«Նա մեզ համար մեծ անակնկալ էր: Վիրահատությունը մոտ մեկ ու կես ժամ է տեւել եւ դրա ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել», - պատմել է Պուրնիմա Մանուն` կեսարյան հատում իրականացրած գինեկոլոգը:  «Երեխան առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի, ինչպես օրինակ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կամ վահանագեղձի հետ կապված խնդիրներ: Նրա շնչառությունը եւս կարգին է»:

«Իմ 25-ամյա պրակտիկայի ընթացքում ես ոչ մի անգամ նման խոշոր երեխա չեմ տեսել», - խոստովանել է բժիշկ Բենկատեշ Ռաջուն:  «Նա ուղղակի հրաշք է: Ենթադրում եմ, նա ամենածանր աղջիկն է ոչ միայն Հնդկաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»:

Մինչ այժմ ամենախոշոր աղջիկ էր համարվում Կարիսա Ռուսակը, որը ծնվելիս  6.4 կգ էր կշռել: Իսկ աշխարհի ամենածանր երեխան, Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, ծնվել է 1897-ին` Կանադայում եւ կշռել  է 10.8 կգ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել