• Latest news

Մեծ Բրիտանիայում գենետիկորեն նույնական եռյակ է ծնվել (ֆոտո)

30 մայիսի, 2016  22:43

Բեքքի-Ջո Ալլենը շատ է զարմացել, երբ իմացել է, որ եռյակի է սպասում: Նա էլ ավելի է զարմացել, երբ երեք տղան, ծնվելուց հետո, անհնարինության աստիճան նման են եղել իրար: Գենետիկական թեստը ցույց է տվել, որ Ռոմանը, Ռոկկոն եւ Ռոհանը գենետիկորեն նույնական են: 

Նման երեխաներ ծայրաստիճան հազվագյուտ են պատահում, պնդում են գիտնականները: Առանց օգնող տեխնոլոգիաների, եռյակ բեղմնավորելն արդեն իսկ հազվագյուտ բան է, իսկ միձվանի եռյակները կրկնակի անգամ հազվագյուտ են: Մոր ընտանիքում նույնիսկ երկվորյակ երեխաներ չեն եղել, այդ պատճառով նա ոչ մի կերպ եռյակ չէր սպասում: 

Ամեն շաբաթ բժիշկները նրան ԳՁՀ էին անում, իսկ հղիության   31-րդ շաբաթում կեսարյան հատում կատարեցին: Արդեն ծննդի պահին պարզ էր, որ երեխաները շատ նման են իրար, չնայած նրանց քաշը տարբեր էր:  

Հետաքրքիր է, որ մայրը, չնայած դժվարությամբ, տարբերում է երեխաներին. նրանք իրականում շատ նման են իրար: Բայց երեխաների բնավորությունները տարբեր են. Ռոհանը շատ աղմկոտ է եւ սիրում է բարձր գոռալ, Ռոկկոն սովորաբար հանգիստ է եւ անկաշկանդ, իսկ Ռոմանը ոչինչ չի սիրում կիսել:   

Ամեն շաբաթ եռյակը  130  տակդիր է «օգտագործում» եւ 4 տուփ մանկական անձեռոցիկ: Մանկական սննդի մեկ տուփը հերիքում է ընդամենը  2 օր, իսկ լվացքի մեքենան ստիպված են լինում միացնել օրը երեք անգամ: 

Բեքքի—Ջոն նաեւ երեք տարեկան աղջիկ ունի, որը, մոր խոսքով, բոլորովին չի խանդում եղբայրներին: Իսկ Բեքքի-Ջոյին նրա քույրն է օգնում հոգ տանել երեխաներին`   17-ամյա Լոուրենը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել