• Latest news

Սպիտակում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն

27 հունիսի, 2016  18:51

Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հունիսի 27–ին տեղի ունեցավ Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան Հայկական ակնաբուժութայն նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Կենտրոնում կգործեն գերժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները՝ ապահովելով ակնային առողջության պահպանման ամբողջական շրջանը։

«Երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ հիմնելով՝ խթանում ենք ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերի բնակչության բոլոր շերտերի համար եւ ապահովում դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաեւ վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով կենտրոնի ինքնաֆինանսավորումը», - ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Ակնային տարածաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Սա հնգամյա ծրագիր է, որը սկսել է 2014թ.-ին Տավուշի մարզից, Լոռու մարզինը երկրորդն է, առաջիկա երեք տարիներին նմանօրինակ եւս երեք կենտրոն կհիմնվի Հայաստանի տարբեր մարզերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է