• Latest news

Գիտնականներն առասպել են կոչել առողջ ճարպակալման տեսությունը

19 օգոստոսի, 2016  17:06

Շվեդ գիտնականներն անհիմն են կոչել նյութափոխանակային առումով առողջ ճարպակալման հայեցակարգը: Այդ տեսությունը տարածում է ստացել մոտավորապես   15 տարի առաջ եւ ենթադրում է, որ որոշ դեպքերում ավելորդ քաշը ֆիզիոլոգիապես նորմալ է եւ չի հանգեցնում նյութափոխանակության խանգարման: 

Գիտնականները սպիտակ ճարպային հյուսվածքի նմուշներ են վերցրել ավելորդ քաշ ունեցող մարդկանցից, որոնց նյութափոխանակությունը ֆիզիոլոգիապես ընդունելի է համարվել: Անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ այդ հյուսվածքների բջիջները մոտավորապես նույն կերպ են հակազդում  ինսուլինով խթանմանը, ինչպես ախտորոշված ճարպակալմամբ մարդկանց մոտ, այսինքն հանգեցնում են գեների առանձնահատուկ խմբի անոմալ արտահայտվածության:    

Գիտնականները ենթադրում են, որ հենց ճարպակալումը, ոչ թե ռիսկի այլ գործոններ են հանգեցնում գեների կարգավորման մեջ փոփոխության: Գիտնականների դիտարկումներին  15 առողջ եւ ավելորդ քաշով տառապող 50 մարդ է մասնակցել, որոնց որովայնային հատվածից սպիտակ ճարպային հյուսվածքի բիոպսիա է վերցվել ինսուլինի եւ գլյուկոզայի ներարկումից երկու ժամ առաջ եւ հետո: 

Նյութափոխանակային առումով առողջ ճարպակալման կողմնակիցները ենթադրում են, որ ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտավորապես   30 տոկոսը նորմալ նյութափոխանակություն ունի: Դա նշանակում է, որ այդ մարդիկ հատուկ բուժական սպասարկման կարիք չունեն: Առողջ ճարպակալմամբ մարդկանց տարբերակիչ նշանը համարվում է ինսուլինի հանդեպ բարձր զգայունությունը, որն օրգանիզմի կողմից գլյուկոզայի արագ յուրացման է հանգեցնում: 

Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել