• Latest news

Ի՞նչ դեր է խաղում դիետան երկբեւեռ խանգարման բուժման դեպքում

4 մայիսի, 2024  18:15

Երբ մարդը տառապում է երկբեւեռ խանգարմամբ, նա ունենում է հուզական ծայրահեղ վերելքներ եւ անկումներ։

Այդ վիճակը կարող է լրջորեն ազդել մարդու կենսագործունեության վրա, քանի որ բարձր մակարդակները բնորոշվում են անհաղթելիության ոչ իրական զգացողությամբ, իսկ ցածր մակարդակները՝ հյուծիչ դեպրեսիայով։

Երկբեւեռ խանգարման պատճառները կարող են տարբեր լինել, բայց համարվում է, որ այդ վիճակը կարող է կապված լինել գենետիկ գործոնների հետ։

Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry ամսագրում, ներկայացված են ապացույցներ, որ երկբեւեռ խանգարումը կարող է լինել, համենայն դեպս, մասնակի, արախիդոնաթթվի ցածր մակարդակի արդյունք, իսկ արախիդոնային լիպիդները նպաստում են բջիջների առողջությանը։

Արախիդոնաթթուն պոլիհագեցած օմեգա-6 ճարպաթթու է։ Լիպիդները օրգանիզմում ճարպային կամ մոմանման ու ջրում չլուծվող նյութեր են, որոնք պատասխանատու են տարբեր կարեւոր ֆունկցիաների համար։

Գիտնականները հայտնաբերել են, որ արախիդոնաթթվի ավելի բարձր մակարդակը հարաբերակցվում է երկբեւեռ խանգարման ավելի ցածր հաճախակիության հետ։

Օգտագործելով 14 296 եվրոպացիների բոլորին հասանելի տվյալները՝ հետազոտության հեղինակները ստուգել են 913 պտտվող մետաբոլիտների կապը երկբեւեռ խանգարման հետ եւ պարզել 33-ը, որոնք ասոցիացվում են այդ հիվանդության հետ։

Կարեւոր է, որ հետազոտության ընթացքում պարզվել է, որ լիպիդների կապը երկբեւեռ խանգարման հետ պայմանավորված է եղել գենետիկ տարբերակների հետ FADS1/2/3 գեների կլաստերում։

Հայտնի է, որ այդ գենը երկբեւեռ խանգարման առաջացման ռիսկի ուժեղ գործոն է եւ պատասխանատու է այն բանի համար, որ լինոլեաթթուն վերածվի արախիդոնաթթվի։

Արախիդոնաթթուն պարունակվում է սննդամթերքներում եւ մարդկային կաթում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դիետիկ միջամտությունը կարող է օգնել իջեցնել երկբեւեռ խանգարման հաճախակիությունն ու ինտենսիվությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է