• Latest news

Ճարպակալումը մեծացնում է քաղցկեղի 13 տեսակների առաջացման վտանգ. հետազոտություն

26 օգոստոսի, 2016  14:46

Ճարպակալմամբ տառապող մարդիկ հաճախ են բախվում շաքարախտին, սիրտ-անոթային հիվանդություններին, ոսկրերի եւ այլ խանգարումների հետ կապված խնդիրներին: The New England Journal of Medicine-ում հրապարակված 1000 հետազոտությունների թիրախային վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի 13 տարատեսակների առաջացման վտանգը:

Վերլուծությամբ պարզվել է, որ գեր մարդկանց մոտ առավել հաճախ  են առաջանում քաղցկեղի հետեւյալ տեսակները՝ ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, վահանաձեւ գեղձի քաղցկեղ, բազմապատիկ միելոմա եւ  մենինգիոմա: Ավելի վաղ կատարված հետազոտություններով արդեն պարզվել էր ավելորդ քաշի եւ կերակրափողի, կոլորեկտալ, դաշտանադադարի ընթացքում կաթնագեղձերի քաղցկեղի հետ կապի առկայությունը, նաեւ երիկամների եւ արգանդի քաղցկեղի:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Փոլ Գոգանը, նշել է, որ, օրինակ, Ավստրալիայում կոլորեկտալ քաղցկեղի յուրաքանչյուր 10-րդ դեպքը եւ չարորակ ուռուցքների գրեթե քառորդ մասը ավելորդ քաշն է հարուցում: Հետազոտողները նշել են, որ անհրաժեշտ է հապշտապ միջոցներ ձեռնարկել  ճարպակալման համաճարակի դեմ պայքարելու համար, այլապես քաղցկեղի դեպքերն ավելի ու ավելի հաճախ կառաջանան, իսկ մահացությունը կմեծանա:

Ամերիկացի գիտնականները նախկինում հետազոտություններ են հրապարակել, որոնց արդյունքները վկայում են, որ առողջ կենսակերպը՝ ճիշտ սնվելը եւ սպորտով կանոնավոր զբաղվելը իսկապես  օգնում են նվազեցնել ուռուցքային մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը: Այդ ամենը նաեւ վկայում է, որ քաշին հետեւելով եւ դիետան վերահսկելով կարելի բարելավել առողջությունը եւ երկարացնել կյանքի տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել