• Latest news

Գիտնականները նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել

29 օգոստոսի, 2016  17:34

US Army Medical Research Institute of Infectious Diseases-ի (ԱՄՆ) գիտնականները նախկինում անհայտ վիրուս են հայտնաբերել, որը մի շարք ոչ տիպական հատկանիշներ ունի:   Guaico Culex (GCXV) վիրուսը բազմաբաղադրիչ վիրուս է. ավելի վաղ համարվում էր, որ բազմաբաղադրիչ վիրուսներն ի վիճակի են վարակել միայն բույսերին եւ սնկերին, սակայն  GCXV-ը հայտնաբերվել է Տրինիդադում ապրող մոծակների մոտ:  

Նոր վիրուսը հայտնաբերել են մոծակների կողմից փոխանցվող վիրուսների ուսումնասիրման արդյունքում: Նման հետազոտություններ անցկացվում են այնպիսի համաճարակների կանխարգելման նպատակով, ինչպիսին է Զիկա վիրուսի համաճարակը Բրազիլիայում: 

Guaico Culex վիրուսի գենետիկական նյութն անհայտ պատճառներով բաժանված է հինգ մասի, որոնցից յուրաքանչյուրն առանձին «փաթեթավորված է»: Վարակման համար անհրաժեշտ են դրանցից չորսը: Հետազոտող Ջեյսոն Լադները կարծում է, որ հինգերորդ մասնիկն օգտագործվում է որպես պահեստային կամ էլ դա է որոշում, թե որքանով մահացու կլինի վիրուսը վարակումից հետո: 

Թվում է, թե Guaico Culex վիրուսը չի կարող օգտագործել կաթնասուններին, սակայն գիտնականները պարզել են, որ այն սեգմենտացված ջինգմենվիրուսների մոտ ազգականն է, որոնք կարող են վարակել կապիկներին:  Վիրուսի առկայության վկայություններ են հայտնաբերվել ուգանդական ոչ մարդանման կարմիր կոլոբուսի օրգանիզմում: Հայտնի է, որ նման կապիկների վարակող շատ վիրուսներ կարող են վտանգ ներկայացնել նաեւ մարդկանց համար: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Cell Host & Microbe ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել