• Latest news

ԱՄՆ-ում ֆենտանիլի չափաբաժնի գերազանցման հետեւանքով մահերի աննախադեպ թիվ է գրանցվել

29 օգոստոսի, 2016  22:41

ԱՄՆ-ում ֆենտանիլի` անզգայացնող հատկություն ունեցող դեղամիջոցի չափաբաժնի գերազանցման հետեւանքով մահերի աննախադեպ թիվ է գրանցվել: Հենց այդ դեղամիջոցի չափաբաժնի գերազանցումն է սպանել հայտնի երգիչ Պրինցին: 

Ֆենտանիլը որպես ցավազրկող են օգտագործել անցյալ դարի   60-ական թվականներից: Այժմ այն նշանակում են միայն ուժեղ ցավերի դեպքում, որոնք առաջանում են ուռուցքաբանական եւ խրոնիկական հիվանդությունների ժամանակ:  Դեղամիջոցի անօրինական վաճառքն ակտիվորեն սկսվել է 2013 թվականին: Առեւտրականներն այն ավելացնում են կեղծ դեղահաբերին կամ խառնում են հերոինի հետ, ինչը կարող է անդամալույծ դարձնել մարդու շնչառական համակարգը եւ մահացու ելքի հանգեցնել: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի զեկույցի համաձայն, չափաբաժնի մահացու գերազանցման դեպքերի թիվը սկսել է կտրուկ աճել հենց 2013 թվականից:

Նշենք, որ սինթետիկ ֆենտանիլ դեղամիջոցի հիման վրա պատրաստված կեղծված անզգայացնողների չափաբաժնի գերազանցումը, որոնց ազդեցությունը  100 անգամ ավելի ուժեղ է համարվում, քան մորֆինինը, մեկ տարում ավելացել է 426 տոկոսով: Սինթետիկ օպիատների չափաբաժնի գերազանցումից մահերի քանակն այդ նույն ժամանակահատվածում ավելացել է 79 տոկոսով: Ենթադրվում է, որ մահացածների թիվը մոտ 1400 մարդ է կազմել: Մահերի առավելագույն քանակն արձանագրվել է Մասաչուսեթսի, Մենի, Նյու Հեմփշիրի, Օհայոյի, Ֆլորիդայի, Կենտուկիի, Մերիլենդի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին դեղամիջոցի չափաբաժնի գերազանցումից մահացել էր ամերիկյան փոփ երաժշտության լեգենդ Պրինցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել