• Latest news

Երաժշտական թերապիան բարելավում է ուռուցքային հիվանդների վիճակը

30 օգոստոսի, 2016  14:18

Երաժշտական թերապիան օգնում է բարելավել ուռուցքային հիվանդների վիճակը եւ թեթեւացնել նրանց բուժման կողմնակի հետեւանքները: Այդ մասին հայտնում է 3731 հիվանդի մասնակցությամբ 52 հետազոտության մետա-վերլուծությունը, որը հրապարակվել է Cochrane Database of Systematic Reviews-ում:

Մետա-վերլուծությունն անցկացրել է Ջոուկ Բրեդտը  Drexel University College of Nursing and Health Professions-ից` իր գործընկերների հետ, որոշելով պարզել, թե երաժշտությունն ինչպես է ազդում քաղցկեղով հիվանդների հոգեկան եւ ֆիզիկական վիճակի վրա:   Պարզվել է, որ երաժշտության շնորհիվ հիվանդներն ավելի հանգիստ են դառնում, նրանց կյանքի որակը բարելավվում է, իսկ հոգեկան վիճակը վերականգնվում է:   Իսկ սիրելի մեղեդիների ունկնդրման կանոնավոր սեանսները նվազեցնում են ցավազրկողների եւ անզգայացնողների անհրաժեշտությունը: Գիտնականների անցկացրած վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ հիվանդների մոտ երաժշտական թերապիայի արդյունքում զարկերակային ճնշման եւ շնչառության հաճախության նվազում են արձանագրել: 

Հետազոտողների խոսքով, երբ մարդն իմանում է, որ ինքը լրջորեն հիվանդ է, նա խորը դեպրեսիայի մեջ է ընկնում եւ դադարում է պայքարել կյանքի համար: Նման պահերին երաժշտությունը կարող է լավագույն դեղը դառնալ: 

«Կանոնավոր երաժշտական թերապիան թույլ է տալիս նվազեցնել ցավազրկող դեղամիջոցների կարիքը եւ զգալիորեն կրճատում է օրգանիզմի կենսական ուժերի վերականգնման համար ժամանակի ծախսն այն հիվանդների մոտ, որոնք բարդ բուժում են անցնում, այդ թվում նաեւ` քաղցկեղի դեմ», - նշել է Ջոուկ Բրեդտը: 

Գիտնականների խոսքով, գերադասելի է նախապատվությունը տալ այնպիսի ուղղությունների երաժշտությանը, ինչպիսին է ֆոլքը, քանթրին, ջազը եւ դասական երաժշտությունը: Միաժամանակ արժե հաշվի առնել նաեւ յուրաքանչյուրի անձնական երաժշտական նախընտրությունները: 

Պրոֆեսոր Բրեդտը հավելել է, որ քաղցկեղի բուժման գործում երաժշտության օգուտը վերջնականապես կապացուցեն լրացուցիչ հետազոտությունները: Բայց այժմ արդեն նա հիվանդանոցներին խորհուրդ է տալիս դիտարկել ուռուցքային բաժանմունքներում երաժշտական թերապիայի օգտագործման հնարավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել