• Latest news

Ռուսաստանում 2015 թվականին ավելի քան 700 մարդ է մահացել բժշկական սխալներից

29 սեպտեմբերի, 2016  20:43

Ռուսաստանում 2015-ին ավելի քան 700 մարդ է մահացել բժշկական սխալների եւ անորակ բուժօգնության տրամադրման հետեւանքով, իսկ 2016 թվականի կես տարվա ընթացքում` 350 մարդուց ավելի: Այս տվյալները բարձրաձայնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը յատրոգենային, այսինքն` անորակ բժշկական օգնության տրամադրման հետ կապված հանցագործությունների հետաքննության աշխատանքի կազմակերպման հարցերով կոլեգիային: 

«2015 թվականին յատրոգենային հանցագործություններից տուժած է ճանաչվել   888 մարդ: Դրանցից բժշկական սխալների եւ բժշկական օգնության ոչ պատշաճ մատուցման հետեւանքով մահացել է  712 մարդ, այդ թվում` 317 երեխա: 2016 թվականին բժշկական սխալների եւ բժշկական օգնության ոչ պատշաճ տրամադրման հետեւանքով մահացել է 352 մարդ, այդ թվում` 142 երեխա», - հայտնել է Բաստիրկինը:

«2016 թվականի առաջին կիսամյակում Քննչական կոմիտեի քննչական մարմինները  2,516 հազար հաղորդագրություն են ստացել  բժշկական սխալների եւ բուժօգնության ոչ պատշաճ տրամադրման հետ կապված, դրանց քննության արդյունքում 419 քրեական գործ է հարուցվել», - ճշտել է Ռուսաստանի ՔԿ-ի ղեկավարը:  

Բժշկի սխալների հետեւանքով մահացության վերջին աղմկահարույց դեպքը հինգ տարեկան աղջկա մահվան դեպքն է մերձմոսկովյան Նարո Ֆոմինսկում. նա մահացել է կրիպտոգեն սեպսիսի հետեւանքով: 

Քննիչների տվյալների համաձայն, օգոստոսի 22-ին աղջկան տեղափոխել են ստոմատոլոգիական պոլիկլինիկա, որովհետեւ նա ուժեղ ատամնացավ է ունեցել: Բժիշկը մաքրել է ատամի ուղին, բայց օգոստոսի 28-ին աղջիկը ոտքերում ցավ է զգացել, հաջորդ օրը ծնողները դիմել են մասնավոր կլինիկա, որտեղ ռենտգեն է արվել եւ ախտորոշում է կատարվել. կապերի ձգում:   Հաջորդ օրը ցավերն ուժեղացել են, ծնողները դիմել են Նարո Ֆոմինսկի շրջանային հիվանդանոց, որտեղ, նրանց խոսքով, երեխային ժամանակին եւ որակյալ օգնություն չեն տրամադրել. բժիշկները խորհուրդ են տվել ամբուլատոր եղանակով ցավազրկող դեղամիջոցներ ընդունել:  Օրվա երկրորդ կեսին աղջկա վիճակն ավելի է վատացել, բարձր ջերմաստիճանով եւ տենդով նա տեղափոխվել է շրջանային հիվանդանոցներից մեկի շրջանային բաժանմունք, սակայն ծնողները հրաժարվել են նրան տեղավորել այդ բուժական հաստատությունում: Այդ ժամանակ բժիշկը նրանց մոսկովյան հիվանդանոցներից մեկի ուղեգիր է տվել, բայց, չնայած բոլոր ջանքերին, նույն օրվա երեկոյան աղջիկը մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է