• Latest news

Ինչու՞ է կարելի եւ պետք վիրահատել տարեց հիվանդներին

1 հոկտեմբերի, 2016  18:37

Նախկինում տարեց հիվանդների վիրահատությունն այնքան էլ ընդունված չէր. համարվում էր, որ այդ հիվանդաների ցանկացած վիրահատության դեպքում հնարավոր վտանգներն ավելին են, քան օգուտները: Սակայն ներկայումս բժշկության մեջ շատ մոտեցումներ փոխվել են: Ինչպես NEWS.am Medicine-ի լրագրողի հետ զրույցում նշեց անոթային վիրաբույժ, «Էրեբունի» բժշական կենտրոնի պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ․գ․դ․ Մեսրոպ Շատախյանը, օրինակ, քնային զարկերակների էնդարտերէկտոմիա 75-ից բարձր հիվանդներին ոչ միայն կարելի է, այլեւ պետք է. այդ վիրահատությունը կարող է բարելավել նրանց կյանքի տեւողությունը եւ որակը:

Քնային զարկերակների էնդարտերէկտոմիան վիրահատություն է, որի ընթացքում զարկերակից, ժողովրդի անվանած «քնային», հեռացվում են աթերոսկլերոտիկ վահանիկները, որոնք կարող են իշեմիկ կաթվածի պատճառ դառնալ: Երբ վիրահատության արդյունքում զարկերակը «մաքրվում է», արյան մատակարարումը ուղեղ բարելավվում է, իսկ կաթվածի վտանգը զգալիորեն նվազում է: Ավելին, այն դրականորեն է անդրադառնում հիվանդների կյանքի որակի վրա, քանի ուղեղի արյան մատակարարման բարելավումը հանգեցնում է կոգնիտիվ ունակությունների բարելավման:

«Էրեբունի» ԲԿ-ում էնդարտերէկտոմիա հաճախ է կատարվում >75-անց հիավանդներին, որոնց այլ հիվանդանոցներում կարող են մերժել տարիքի պատճառով: Ինչպես նշեց մասնագետը, գլխուղեղը սնուցող անոթների վիրահատությունների համար չի ցուցվում տարիքային շեմ եւ դրանք վիճակագրորեն հավասարապես հաջող են մինչ եւ անց 75-ը. մահացու ելքերի եւ բարդացումները տոկոսները նույնն են տարեց եւ ավելի երիտասարդ հիվանդների մոտ:

Դա հաստատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիճակագրությունը. 2 տարվա ընթացքում պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայությունում կատարվել է >75 տարեց հիվանդների ավելի քան 30 վիրահատություն, եւ չի գրանցվել ոչ մի մահացու ելք, ծանր կաթված կամ այլ լուրջ բարդացումներ:

Այդ վիրահատությունները շատ լավ արդյունքներ են ապահովում նաեւ այլ երկրներում: Օրինակ, Կալիֆորնիայում, ինչպես նշեց մասնագետը, անում են էնդարտերէկտոմիա,- եւ շատ արդյունավետ,- նույնիսկ 100-ն անց հիվանդների: Հետաքրքիր է` հնացած կարծիքը, թե իբր պետք չէ վիրահատել տարեց հիվանդներին, պահպանում են ոչ միայն որոշ բժշիկներ, այլեւ նման հիվանդների շատ ազգականներ. նրանք կարծում են, թե 80-ամա մարդուն առանց այն էլ երկար չի մնացել ապրելու եւ վիրահատելը պարզապես անիմաստ է: Մինչդեռ իրականում տարեց մարդկանց մեծ մասը մահանում է հենց անոթային պաթոլոգիաներից, իսկ այդ վիրահատությունների շնորհիվ կարելի է զգալիորեն բարելավել նրանց կյանքի տեւողությունը եւ վնազեցնել կաթվածի պատճառած մահերը:

«Այդ վիրահատությունները ի հայտ են բերում տարեց մարդկանց կենսունակության ֆանտաստիկ արդյունքներ, եւ ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե ինչքան նրանք ապրեն»,- ընդգծեց Մեսրոպ Շատախյանը:

Վերջրես Մեսրոպ Շատախյանը վիրահատել է 88-ամյա հիվանդի, որը մինչ այդ տարել էր մի քանի կաթված: Այդ տղամարդու մոտ նեղացել էին քնային եւ ողնաշարային զարկերակները: Վիրահատությունն անցավ հաջող. մասնագետը «մաքրեց» քնային զարկերակը, եւ երկրորդ օրը այցելուն դուրս գրվեց հիվանդանոցից: Այժմ նա իրեն լավ է զգում եւ վստահեցնում է, որ իր կյանքի որակը զգալիորեն բարելավվել է, եւ ինքը սկսել արագ վերականգնվել վերջին կաթվածից հետո, քանի որ արյան մատակարարումը ուղեղ բարելավվել է: Մինչ այդ այցելուն գանգատվում էր գլխապտույտից եւ թուլությունից, որոնց անցան վիրահատությունից հետո: Մոտ ապագայում նրան կվիրահատեն երկրորդ անգամ, որպեսզի «մաքրեն» նաեւ ողնաշարային զարկերակը:

Անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու համար կարող եք զանգահարել 055191803 Մեսրոպ Շատախյանին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել