• Latest news

Աշխատանքը կորցնելու վախը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը

7 հոկտեմբերի, 2016  10:48

Աշխատանքը կորցնելու վախը 2 տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը մեծացնում է 12-19 տոկոսով: Այս մասին հայտնում են University of Bristol-ի եւ University College London-ի գիտնականները:

Համատեղ հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են ավելի քան 140 հազար մարդու տվյալները, որոնք մասնակցել են 19 հետազոտությունների: Այդ հետազոտությունների մեկնարկին նրանցից ոչ մեկը շաքարախտով հիվանդ չի եղել: Այլ հարցերի թվում նրանք նաեւ պատասխանել են հարցին՝ վախենում են արդյոք մոտ ապագայում աշխատանքը կորցնելուց: Տարբեր հետազոտությունների մասնակիցների 6-40 տոկոսը դրական պատասխան է տվել:

Հաջորդ 10 տարիների ընթացքում այն մասնակիցների քանակը, ում մոտ շաքարախտ է ախտորոշվել, տատանվում էր 10 հազար մարդուց տարեկան 6-ից 85 մարդ: Նույնիսկ տարիքը եւ սեռը հաշվի առնելով՝ հիվանդության առաջացման հավանականությունը նրանց շրջանում, ովքեր վախենում էին իրենց աշխատատեղի համար, 19 տոկոսով ավելի բարձր էր: Գիտնականները «հանձնարարության» պայմաններն ավելի են խստացրել՝ ուշադրություն դարձնելով նաեւ այդ հիվանդության առաջացման հավանականության այլ գործոնների վրա, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք, ովքեր վախենում էին աշխատանքը կորցնել, շաքարախտով 12 տոկոսով ավելի հաճախ էին հիվանդանում:

Գիտնականների ենթադրությամբ՝ հիվանդության առաջացման մեծացող հավանականությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ աշխատանքից հեռացվելուց վախեցող մարդիկ ունեն մարմնի զանգվածի միջինում ավելի բարձր ինդեքս, ինչպես նաեւ ավելի հաճախ են հիվանդանում սուր սրտանոթային հիվանդություններով: Բացի այդ, ակնհայտ է, որ այդպիսի մարդիկ ավելի հաճախ են սթրեսների ենթարկվում, որը նույնպես կարող է նոր հիվանդությունների առաջացման կամ եղածների խորացման պատճառ դառնալ:

Գիտնականները հայտարարել են, որ եթե մարդն արդեն աշխատանքը կորցրել է կամ կարող է մոտ ապագայում կորցնել, նա պետք է զբաղվի այնպիսի հիվանդության կանխարգելմամբ, ինչպիսին շաքարախտն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել