• Latest news

Աշխարհը՝ մանրադիտակի տակ. 11 շշմեցնող միկրոլուսանկար

23 հոկտեմբերի, 2016  11:57

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր միկրոլուսանկար, որոնք ներկայացվել են Nicon Small World 2016 միկրոլուսանկարչության մրցույթում: Այս մրցույթը կազմակերպվում է 1972-ից, եւ այս տարի կայացել է 42-րդ անգամ: ժյուրին արդեն ընտրել է հաղթողին: Դա դանիո-ռերիո ձկան 4-օրական ձագի լուսանկարն է: Ընթերցողների քվեարկությունը կայքում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը:

1. Գլխուղեղի բջիջները՝ ստացված մաշկի բջիջներից (կանաչով ներկված են մաշկից ստացված նեյրոնները, կարմիրով՝ բջիջները, որոնք արդեն սկսել են ծածկել նեյրոնները)

2. HeLa բաժանվող բջիջները (դեղինով ներկված է ԴՆԹ-ն, միոզինային ֆիլամենտները՝ կապույտ, ակտինները՝ կարմիր)

3. Թիթեռի թեւիկ

4. Մկան թաթ (կարելի է տեսնել արյունատար անոթները՝ կարմիրով)

5. Մրջյունի թրթուռներ

6. Ցլի թոքի զարկերակի էնդոթելիալ բջիջ (ակտին վարդագույն), միտոքոնդրիումներ (սեւ) եւ ԴՆԹ (կարմիր)

7. Փոքր ուղեղի մի հատված (Պուրկինիեի բջիջները՝ կարմիր, նեյրոնների միջուկը՝ կապույտ)

8. Մկան ձագի երիկամի մակերեսը

9. Դանիո-ռերիո ձկան 4-օրական ձագ (Nicon Small World 2016-ի հաղթողը)

10. Իշամեղվի աչք

11. Դիկլոֆենակի բյուրեղներ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել