• Latest news

Շոկոլադն իսկապե՞ս օգտակար է առողջության համար

26 հոկտեմբերի, 2016  23:49

Շոկոլադի մասին բազմաթիվ հակասական տեղեկություններ կան. ոմանք ասում են, որ այն շատ օգտակար է, մյուսներն էլ՝ որ ավելորդ կալորիաներից բացի, դրանում ոչինչ չկա: Brown University-ի մասնագետները վերլուծել են ավելի քան հազար մարդու մասնակցությամբ անցկացված պլացեբո-վերահսկիչ 19 հետազոտությունների արդյունքները եւ հանգել եզրակացության, որ շոկոլադը, ամեն դեպքում, օգտակար է սրտի համար: Ամեն դեպքում, հետազոտողները խորհուրդ են տալիս չմոռանալ կալորիաների եւ ածխաջրերի մասին, որոնք առկա են շոկոլադի մեջ:

Նշված հետազոտությունների հեղինակներն ուսումնասիրել են, թե կակաոյի մեջ առկա ֆլավոնոիդների օգտագործումն ինչպես է ազդում մարդու առողջության վրա: Հետազոտության մասնակիցները սննդի հետ օգտագործել են 166-ից մինչեւ 2110 մգ ֆլավոնոլներ (ֆլավոնոիդների տեսակ), իսկ մասնագետները նրանց հետեւել են երկու շաբաթից մինչեւ մեկ տարի:

Դառը շոկոլադում ավելի շատ ֆլավոնոիդներ կան, բայց ընդհանուր առմամբ այս նյութերի պարունակությունը շոկոլադե արտադրանքում որեւէ կերպ չի կարգավորվում: Հայտնի է, որ ֆլավոնոիդները հակաօքսիդանտ հատկություն ունեն:

Ուսումնասիրելով հրապարակումները՝ գիտնականները պարզել են, որ ավելի շատ ֆլավոնոիդներ օգտագործողների մոտ տրիգլիցերիդների մակարդակը նվազում է, ավելանում է «լավ» խոլեստերինի մակարդակը, բացի այդ, սննդակարգում դրա առկայությունն ազդում է ինսուլինի հանդեպ հյուսվածքների զգայնությունը: Ֆլավոնոլները նաեւ ունակ են նվազեցնել C ռեակտիվ սպիտակուցի կենտրոնացումը, որն ասոցացվում է բորբոքման հետ:

Այս ամենը վկայում է, որ կակաոյում եւ դրանից պատրաստված մթերքներում առկա միացություններն իսկապես օգտակար են սրտի աշխատանքի համար եւ նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

Հետազոտության հեղինակները, սակայն, նշում են, որ ստացված տվյալների հաստատման համար ավելի երկարատեւ եւ լայնածավալ ուսումնասիրություն է անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել