• Latest news

Հայաստանը մասնակցել է Ժնեւում «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության 25-ամյակին

27 հոկտեմբերի, 2016  14:52

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Ժնեւում կազմակերպած համաժողովը նվիրված էր «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության 25-ամյակին, ձեռքբերումներին, քաղված դասերին եւ հետագա անելիքներին։ Աշխարհի ավելի քան 100 երկրի 300 պատվիրակների եւ փորձագետների համար դա եզակի հնարավորություն էր ծանոթանալու երեխաների առողջությանը եւ բարեկեցությանն ուղղված առկա զարգացումներին։ Մասնավորապես, կարեւորվել են, թե ինչ արդյունքներ են գրանցվել կրծքով կերակրման խրախուսմանըեւ արհեստական կաթնախառնուրդների մարկետինգի սահմանափակմանն ուղղված միջազգային օրենսգրքի կիրարկման շնորհիվ։

Խմբային թեմատիկ քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում առկա իրավիճակը, հաջողությունները եւ մարտահրավերները։ Նշենք, որ ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրն առանձնացել է այս ոլորտում գրանցած հաջողություններով։ Հայաստանն աշխարհի 31 այն երկրներից մեկն է, որն ընդունել է օրենք, որում ամբողջությամբ արտացոլված են  միջազգային օրենսգրքի դրույթները։

Մեր երկրում արձանագրված արդյունքները համաժողովում ներկայացրել են ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ Լիանա Հովակիմյանն ու Միհրան Հակոբյանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել