• Latest news

ՄԻԱՎ-ով «զրոյական հիվանդը» մեղավոր չէր համաճարակի համար. հետազոտություն

28 հոկտեմբերի, 2016  11:37

Գաետան Դյուգան, ում անվանել են «զրոյական հիվանդ» եւ համարել են, որ նա է ՄԻԱՎ-ն ԱՄՆ բերել, իրականում մեղավոր չէ հիվանդության համաճարակի բռնկման համար: Այս մասին են վկայում University of Cambridge-ի գիտնականների նոր հետազոտության արդյունքները:

Հայտնի է, որ Դյուգան ուղեկցորդ էր աշխատում եւ բավական անկանոն սեռական կյանք էր վարում: 1980-ական թվականներին ԱՄՆ-ում գրանցված ՁԻԱՀ-ի համաճարակը նախկինում կապում էին  հենց այդ տղամարդու բազմաթիվ հոմոսեքսուալ շփումների հետ, որն, ի դեպ, 1984 թվականին ՁԻԱՀ-ից է մահացել:

Դյուգան հայտնի դարձավ 1987 թվականին լրագրող Ռենդի Շիլթսի «Իսկ նվագախումբը շարունակում էր նվագել» գրքի հրապարակումից հետո, որում է հենց ուղեկցորդն անվանվել «զրոյական հիվանդ»: Նաեւ կարծիք կա, որ Դյուգան բժշկական փաստաթղթերում նշվել է որպես patient O, որտեղ О-ն նշանակում էր Out(side)-of-California (Քալիֆորնիայից դուրս), հետագայում, սակայն, Օ տառն սկսեց ընկալվել որպես զրո թիվ:

Այնուհետեւ ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի տարածման հարցով հետազոտողներն են զբաղվել: Նրանք այն եզրակացության են հանգել, որ Գաետան Դյուգան Հյուսիսային Ամերիկայի հազարավոր բնակիչներից մեկն էր, որոնք ՄԻԱՎ-ով էին վարակվել ԱՄՆ-ում բռնկված համաճարակից մի քանի տարի առաջ: ՁԻԱՀ-ով հիվանդացած առաջին հիվանդն ԱՄՆ-ում գրանցվել է 1981 թվականին, սակայն այժմ գիտնականները եզրակացրել են, որ հիվանդության պատճառ դարձած ՄԻԱՎ-ը երկրում հայտնվել է դրանից մոտ 10 տարի առաջ:

Հեղինակները հետազոտել են Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Յորքում բնակվող հիվանդների արյան նմուշները, որոնք վերցվել են 1978 եւ 1979 թվականներին, դրանից զատ՝ հետազոտել են նաեւ Դյուգայի արյան տվյալները: Նրանց հաջողվել է պարզել, թե վիրուսն ինչպես է տարածվել երկրում. հայտնվելով Նյու Յորքում՝ այն Քալիֆորնիա է հասել, որտեղ եւ ապրել է պաշտոնապես գրանցված ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը:

Հետազոտողների խոսքով՝ այսպիսով, Գաետան Դյուգան չէր կարող լինել «զրոյական հիվանդը», նա այն հազարավորներից մեկն էր, որը նախկինում վարակվել է: Նաեւ համաճարակի պատճառը չէր կարող մեկ մարդ լինել, այլ վիրուսը կրող մարդկանց մի ամբողջ խումբ: Իսկ վիրուսը ԱՄՆ եւ այլ երկրներ է թափանցել ավելի շուտ Կոնգոյից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել