• Latest news

Գիտնականները բնական ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել

28 հոկտեմբերի, 2016  14:01

Կենսաբանների միջազգային խումբը բնական միացություն է հայտնաբերել, որը դանդաղեցրել է առողջ մկների ծերացումը:

Գիտնականներին հաջողվել է բջիջների էներգետիկ փոխանակությանը մասնակցող NMN նուկլեոտիդն օգտագործել կենդանիների օրգանիզմում NAD կոնֆերմենտի սինթեզման համար: Այն անհնար է անմիջականորեն կենդանիներին ներարկել:

NAD միացությունը մասնակցում է ճարպերի եւ ածխաջրերի յուրացմանը, սակայն տարիքին զուգահեռ ԴՆԹ-ի վնասման պատճառով դրա սինթեզը դանդաղում է: Մասնավորապես՝ կոնֆերմենտը խոչընդոտում է քաշի ավելացմանը, ինսուլինի հանդեպ զգայունությանը եւ նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը:

«Մենք ցուցադրել ենք ֆիզիոլոգիական անկումը դանդաղեցնելու միջոցը, որը դիտվում է ծերացող մկների շրջանում: Դա նշանակում է, որ ծերացող մկների մոտ առկա է նյութերի եւ էներգիայի փոխանակության գրեթե նույնպիսի մակարդակ, ինչպիսին երիտասարդ կենդանիների մոտ է»,- ասել է հետազոտության համահեղինակ Սին-Իտիրո Իմաին:

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որի ջրի մեջ լուծվող NMN-ն երեք րոպեի ընթացքում արյան մեջ է ներծծվում: Մասնագետները նշել են, որ  երիտասարդ մկների կողմից NMN-ի ընդունումը զգալի արդյունք չունի:

Գիտնականների կարծիքով՝ քանի որ մարդու օրգանիզմում նյութափոխանակությունը նույնկերպ է ընթանում, ինչպես մկների մոտ, ապա նոր հետազոտության եզրակացությունները արդարացի են նաեւ մարդկանց համար: Ճապոնիայում արդեն սկսել են մարդու վրա NMN-ով պատրաստուկների փորձարկումները: Գիտնականները նշում են, որ այս միացությունը պարունակվում է մի շարք սննդամթերքներում, մասնավորապես՝ բրոկոլիում, կաղամբում, վարունգում եւ ավոկադոյում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել