• Latest news

Ի՞նչ արժեն սրտի վիրահատությունները Հայաստանում

14 ապրիլի, 2014  16:20

Ինչ արժեն սրտի վիրահատությունները Հայաստանում։ Այդ վիրահատությունները մեզ մոտ ավելի թա՞նկ են այլ երկրների համեմատ, թե էժան։ Սրտի վիրահատությունների գների մասին լրագրողներին ապրիլի 14-ին պատմեց սրտաբան Միքայել Ադամյանը։

Ինչպես նշեց սրտաբանը, գները տարբեր կլինիկաներում տարբեր են։ Սրտի բաց վիրահատության միջին արժեքն է 2.5-3.5 մլն դրամ, կորոնարոգրաֆիան արժե մոտ 200-270 հազար դրամ, իսկ ստենտավորումը՝ մոտ 1-2 մլն դրամ։

Միքայել Ադամյանը նաեւ ավելացրեց, որ Հայաստանում սրտի վիրահատությունների ժամանակ օգտագործվում են նույն սարքավորումները, նյութերն ու ստենտերը, ինչ որ այլ երկրներում, բայց այլ երկրների համեմատ Հայաստանի գները համարվում են բավական ցածր։ Սակայն Հայաստանում ժողովրդի մեծ մասը վճարունակ չէ, եւ նույնիսկ այս՝ միջազգայինից ցածր գներով վիրահատությունները շատերն իրենց չեն կարող թույլ տալ։

Մյուս կողմից, Միքայել Ադամյանը նշեց, որ իրենց կլինիկայում օրական մոտ 7-8 վիրահատություն է արվում։

Լրագրողների հարցին այն մասին, թե քանի՞ ստենտ է պետք՝ սիրտն առողջացնելու համար, սրտաբանը պատասխանեց. «Ստենտը սիրտը չի առողջացնում, ոչ էլ վիրահատությունն է առողջացնում, ոչ էլ դեղերն են առողջացնում։ Եթե առողջությունը արդեն սկսել է կորել, աշխարհում չկա մի բան, որը որ կարող է այն վերականգնել»։

Բժիշկը բացատրեց, որ ստենտավորումը, որն այսօր շատ տարածված է Հայաստանում, տվյալ անոթը լայնացնելով՝ կանխում է ինֆարկտի զարգացումը, բայց այն չի դարձնում սիրտն ավելի առողջ։

Իսկ սիրտն առողջ պահելու եւ վիրահատություններից եւ սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային սրացումներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել, շատ շարժվել, չծխել, կանխարգելման համար որոշ ժամանակը մեկ ստուգվել, ուտել սեզոնին բնորոշ սնունդ եւ նվազեցնել աղի եւ շաքարի օգտագործումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել