• Latest news

Մեկ քաղցր կոնֆետը կարող է կանխել ամուսինների միջեւ վեճը

16 ապրիլի, 2014  16:51

Մեկ քաղցր կոնֆետը կարող է կանխել կանանց եւ ամուսինների միջեւ խոշոր վեճերը: Համենայն դեպս, այսպես են համարում ամերիկացի գիտնականները: Հնարավոր է այն բանի պատճառով, որ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը ամուսիններին դյուրագրգիռ է դարձնում, ենթադրում են հետազոտողները:

«Գլյուկոզան մարդկանց անհրաժեշտ է ինքնատիրապետման համար»,- ասում է Օհայոյի համալսարանի հոգեբան, ԱՄՆ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված զեկույցի առաջատար հեղինակ Բրեդ Բուշմանը, հաղորդում է Fox News-ը:

Գիտնականները 3 շաբաթվա ընթացքում հետեւել են 107 ամուսնացած զույգի: Ամեն երեկո չափել են նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ խնդրել են քորոց խրել  տիկնիկի մեջ, որը իրենից ներկայացնում էր ամուսնուն՝ այդպիսով չափելով  ագրեսիան:

Գիտնականները հայտնաբերել են, որ ինչքան ավելի քիչ է եղել շաքարի մակարդակը արյան մեջ, այնքան ավելի շատ քորոց է խրված եղել տիկնիկի մարմնի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել