• Latest news

Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին

17 ապրիլի, 2014  11:07

Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան եւ «Գլոբալ Շեյփերս» Երեւանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։ Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության եւ դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի եւ այլ երկրների  քաղաքացիների համար:

Մելանոման  մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր  տեսակներով եւ ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, ով մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին:

Ապրիլի 11- ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման մեթոդների մասին։

Մայիսի 11- ին թեմատիկ միջոցառում կիրականացվի երեւանյան ակումբներից մեկում:

Մայիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով՝ «Մուլտիդիսցիպլինար քաղցկեղի կառավարում» թեմայով։

«Գլոբալ Շեյփերս» երիտասարդական ՀԿ-ն կազմավորվել է որպես «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի» հասարակական նախաձեռնության Երեւանյան կենտրոնի իրավահաջորդ եւ հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»-ի (World Economic Forum) նախաձեռնությունը: Նորաստեղծ այս ցանցը գործում է աշխարհի խոշորագույն 330 քաղաքներում եւ ունի շուրջ 3,500 անդամ ողջ աշխարհում:

«Գլոբալ Շեյփերս» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր անդամների շահերի ընդհանրության եւ կամավորության հիման վրա գործող ոչ քաղաքական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործելով Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներին եւ խթանել հանրային շահերին ուղղված ձեռներեցության զարգացմանը:

Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին:

Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել արյունաբանության եւ ուռուցքաբանության, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող բժշկական եւ գիտական ոլորտները: Այս ասոցիացիայի անդամներն են` բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ, քաղցկեղից բուժված անձինք եւ այլն, ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ղեկավարն է դոկտոր Սամվել Դանիելյանը, ով միեւնույն ժամանակ հանդիսանում է ԵՊԲՀ «Մուրացան» հոսփիթալի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչը եւ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարը: Ասոցիացիան ունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որը բաղկացած է հարգարժան եւ աշխարհում ճանաչված մարդկանցից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել