• Latest news

Տոմոգրաֆիան կարող է կանխագուշակել հիվանդների կոմայից դուրս գալու հավանականությունը

17 ապրիլի, 2014  20:30

Նոր հետազոտության մեջ ասվում է, որ բարձր տեխնոլոգիական սկաները (պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆ, ՊԷՏ) կարող է կանխագուշակել, թե կոմայի մեջ գտնվող գանգուղեղային վնասվածքով հիվանդը գիտակցության գալու հնարավորություն ունի թե ոչ:

Կոմայի մեջ գտնվող հիվանդների մոտ անցկացված աննախանդեպ հետազոտության ընթացքում բելգիացի բժիշկները հայտնաբերել են, որ սկաները՝ թանկարժեք բժշկական սարքավորումը, որն այդ նպատակով հաճախ չի օգտագործվում, կարող է հայտնաբերել կոմայի մեջ գտնվող, բայց գիտակցության նշույլներ ունեցող հիվանդներին, հաղորդում է Newsmax Health-ը:

«ՊԷՏ-ը կարող է հայտնաբերել խանգարումները, որոնք չեն երեւում թեստերով», -հայտարարեց հետազոտության ղեկավար Սթիվեն Լորիսը՝ Լյեժի համալսարանից:

Կոմայի մեջ գտնվող հիվանդներին բուժող բժիշկները հաճախ նրանց հետագա բուժման համար ապարդյուն փորձում են պարզել նրանց գիտակցության մակարդակը: Հետազոտողները նաեւ օգտագործել են ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որը որոշում է ուղեղի ակտիվ բջիջների կողմից թթվածնի կլանման մակարդակը:

Լորիսը եւ իր թիմը 4,5 տարիների ընթացքում հետազոտել են երկու սարքավորումն էլ՝ ապալլիկ համախտանիշով 81 եւ վեգետատիվ վիճակով 41 հիվանդների վրա: Հիվանդներին ստուգել են սկաների միջոցով՝ կոմայի մեջ գտնվող հիվանդների համար նախատեսված CSR-R ստանդարտ թեստն անցնելուց հետո:

Պարզվեց որ ՊԷՏ-ը մինչեւ 93% ճշգրտությամբ տարբերակում է ապալլիկ համախտանիշով վիճակը, մինչդեռ ՄՌՏ-ի ճշգրտությունը կազմում է 45%:

Հիվանդի լրիվ ապաքինման հավանականությունը որոշելու հարցում ՊԷՏ-ի նկարներն ավելի արդյունավետ են եղել՝ համեմատած սովորական թեստերի հետ:

CSR-R թեստի օգնությամբ 36 հիվանդների տրվել է անշարժություն ախտորոշումը: Սակայն ՊԷՏ-ը ցույց է տվել, որ այդ հիվանդների 1/3-ի մոտ ուղեղի գործունեությունը մյուսներից ավելի ակտիվ է: Արդյունքում այս խմբի 9 հիվանդների մոտ նշված կանխագուշակումն իրականացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել