• Latest news

Ճառագայթային ապարատներ, մետաղորսիչներ... արդյո՞ք դրանք անվտանգ են հղի կանանց համար

18 ապրիլի, 2014  11:46

Ինչպե՞ս են ազդում ճառագայթային ապարատներն ու մետաղական դետեկտորները հղի կանանց վրա։ Արդյո՞ք դրանք անվտանգ են մոր եւ պտղի համար։ NEWS.am Medicine-ը փորձեց պարզել այդ հարցերի պատասխանները։

Ճառագայթային ապարատներ

Ճառագայթային ապարատները (ռենտգեն) հղիների համար վնասակար են, պնդում են մասնագետները։

Գինեկոլոգ Արշակ Սիմոնյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ չնայած այն փաստին, որ ժամանակակից ճառագայթային ապարատների ճառագայթումը բավական ցածր է, հղիներին արժե այդ ճանապարհով հետազոտվել միայն ծայրահեղ դեպքում, երբ ախտորոշման այլ հնարավորություն չկա։

Ատամների ռենտգենի ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս կապար պարունակող հատուկ գոգնոցներ կրել, որոնք կպաշտպանեն հղի կնոջը եւ պտուղը։ Սակայն մասնագետներից շատերը պնդում են, որ նույնիսկ պաշտպանիչ գոգնոցի առկայության դեպքում ատամների ռենտգեն արժե անել հղիության երրորդ եռամսյակից ոչ շուտ։

Մետաղորսիչներ

Հետազոտություններ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մետաղորսիչները հղի կնոջ եւ պտղի վրա, չեն եղել, այդ պատճառով մասնագետներն ասում են, որ այս պահին ոչ ոք չգիտի, թե արդյոք այդ սարքերը կարող են վնասակար լինել։

Ռադիոլոգ Արամ Քոչարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակին էլեկտրոմագնիսական դաշտի ազդեցության փորձարկում է եղել հղի մկների մասնակցությամբ. 9 տեսլա ինդուկցիայով մագնիսական դաշտի ազդեցությունից հետո հղի մկների ձագերի մի մասը կույր էր ծնվել։ Սակայն ռադիոլոգը եւս մեկ անգամ նշեց, որ մարդկանց մասնակցությամբ նմանատիպ հետազոտություն չի արվել, բացի այդ, ժամանակակից մագնիսական տոմոգրաֆների հզորությունը շատ ավելի պակաս է՝ մոտ 0.3 տեսլա, ոչ թե 9։ Սակայն ամեն դեպքում ռադիոլոգը կարծում է, որ հղիության առաջին եռամսյակի ժամանակ արժե հնարավորինս հեռու մնալ էլեկտրոմագնիսական ապարատներից, քանի որ հենց այդ ընթացքում է զարգանում պտղի տեսողությունը։

Գինեկոլոգ Արշակ Սիմոնյանը նույնպես խորհուրդ է տալիս հղի կանանց աշխատել չանցնել մետաղորսիչների շրջանակների միջով։ Ըստ նրա, լավ կլինի, եթե հղի կանայք ունենան տեղեկանք իրենց հղիության մասին եւ ներկայացնեն այն ինքնաթիռ նստելիս կամ ցանկացած այլ վայրում, որտեղ պետք է այդ սարքով ստուգվել, եւ խնդրեն, որ իրենց ստուգեն ձեռքի դետեկտորով, որը ավելի թույլ է եւ, երեւի, ավելի անվնաս։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել