• Latest news

Հայերի համար մատչելի եւ որակյալ սրտային դեղամիջոցներ Yerevan Cardiology Forum 2014 գիտաժողովին

18 ապրիլի, 2014  17:08

Երեւանում ընթանում է եռօրյա Yerevan Cardiology Forum 2014 գիտաժողովը, նվիրված թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման տասնամյակին։ Այն կտեւի մինչեւ ապրիլի 19-ը:

Միջոցառման կազմակերպիչ՝ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը NEWS.am.Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նշված միջոցառման նպատակը երեք օրերի ընթացքում տեղի բժիշկ-սրտաբանների համար ուսուցողական ծրագրի իրականացումն է: Հայ բժիշկների մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար գիտաժողովին հրավիրված են Եվրոպայի առաջատար մասնագետներ՝ սրտաբանության ոլորտում տարբեր նեղ մասնագիտացումներով: Նրանք ոչ միայն զեկույցներ կկարդան, կպատասխանեն իրենց հայ գործընկերների հարցերին, այլեւ կկիսվեն պրակտիկ փորձով:  Մասնավորապես, Թոմաս Հոլցենբեյնը՝ անոթային վիրաբույժ Ավստրիայից, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցում կատարեց էնդարտերէկտոմիա՝ աթերոսկլերոտիկ վահանիկների հեռացման վիրահատություն:

Գիտաժողովին նաեւ ընթերցվեցին համալսարանական կլինիկայի մասնագետների զեկույցները ինտերվենցիոն, ինվազիվ սրտաբանության վերաբերյալ: Ինչպես նաեւ ներկայացվեցին սրտային անբավարարության բուժման ժամանակակից մոտեցումները:

Yerevan Cardiology Forum 2014 գիտաժողովի հյուր, Մակեդոնիայի առաջատար առիթմոլոգ, պրոֆեսոր Լիդիա Պոպովսկան ներկայացրեց առիթմիայով հիվանդների բուժման նոր հնարավորություններ, ինչպես նաեւ կիսվեց հատուկ սարքերի օգտագործման փորձով, որոնք ներդրվում են օրգանիզմ սրտի ռիթմի կարգավորման նպատակով: Նշենք նաեւ, որ Մակեդոնիայում՝ երկրում, որն իր ռեսուրսներով եւ բնակչությամբ որոշակիորեն նման է Հայաստանին, դրանք օգտագործվում են անվճար: Միեւնույն ժամանակ, մեզ մոտ այդ ամենը էժանագին հաճույք չէ:

Եվ եթե Լիդիա Պոպովսկան ներկայացրեց առիթմոլոգիայի հիմնարար հարցերը, ապա  «իկտորիա Կոնսալտինգ» ընկերության գլխավոր տնօրեն, «Ալկալոիդ» եւ այլ ընկերությունների մարքեթինգի գծով ներկայացուցիչ Բագրատ Լալայանը ներկայացրեց «Ալկալոիդ» ընկերության նոր դեղամիջոցները: Ըստ նրա, նոր դեղերի գլխավոր առավելությունն այն է, որ դրանք գրանցված են Եվրամիությունում եւ ունեն բարձր արդյունավետություն, մեծ պահանջարկ եւ դրա հետ մեկտեղ՝ ինչը շատ կարեւոր է Հայաստանի համար, լավագույն մրցակցային գին: «Արդյունավետություն, փորձված որակ եւ մատչելիություն՝ ահա լավ դեղամիջոցի գլխավոր բաղադրամասերը»,- ասաց Բագրատ Լալայանը NEWS.am.Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Յանա Ավչիյան

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել