• Latest news

Ապրիլի 22-26-ը՝ իմունիզացիայի եւրոպական շաբաթ. ՀՀ ԱՆ մասնագետները վստահեցնում են, որ պատվաստումներն անվնաս են

19 ապրիլի, 2014  16:59

Հայաստանի Առողջապահության նախարարությունը Unisef-ի ֆինանսավորմամբ ապրիլի 19-ից 20-ը կազմակերպել է լրագրողների իրազեկման դասընթաց՝ նվիրված իմունիզացիայի եվրոպական շաբաթին, որը նշվում է ապրիլի 22-ից 26-ը:

Լրագրողներին ողջունեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը,  ով կարդաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի ուղերձը լրագրողներին, որում ընդգծվում է պատվաստումների, ինչպես նաեւ  հանրության իրազեկման գործում լրագրողների դերի կարեւորությունը:

Իր ուղերձում Դերենիկ Դումանյանը նշել է, որ պատվաստումների շնորհիվ մանկական մահացությունը Հայաստանում նկատելիորեն նվազել է, եւ այսօր այն կիսով չափ ցածր է մի շարք ԱՊՀ երկրների ցուցանիշներից:

Իր հերթին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ որոշ մարդիկ չեն գիտակցում պատվաստման դերը եւ այն, որ մի շարք հիվանդություններ վերացել են հենց վակցինացիայի շնորհիվ: Նա հավաստիացրեց նաեւ, որ նախարարությունը ձեռք է բերում միայն բարձրորակ եվրոպական պատվաստանյութեր:

Իր հերթին իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողներին ներկայացրեց իմունիզացիայի դերը մի շարք հիվանդությունների կանխարգելման գործում: Նա նշեց նաեւ, որ՝

· Պատվաստումն անվտանգ միջամտություններից մեկն է,

· Պատվաստման ռիսկն անհամեմատ փոքր է հիվանդության ռիսկից (մահ,

ինվալիդ, զարգացման արատներ, նյարդային համակարգի հետ խնդիրներ),

·  Պատվաստումների միջոցով պաշտպանվում են ոչ միայն պատվաստվածները, այլեւ չպատվաստվածները:

Ըստ Գայանե Սահակյանի՝ պատվաստումների շնորհիվ Հայաստանում հնարավոր դարձավ վերահսկել դիֆտերիան. «Արդեն 14 տարի է, ինչ դեպքեր չեն գրանցվել»: Պոլիոմիելիտի դեպքեր էլ 1995 թ.-ից չեն արձանագրվում, իսկ ինչ վերաբերվում է հեպատիտ B-ին, մինչեւ 14 տարեկան երեխաների մոտ այն չի արձանագրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել