• Latest news

Ինչպես պահպանել մտքի սրությունը. վարժություններ ուղեղի համար

13 մայիսի, 2014  23:36

Մեր ուղեղի մարզման ընթացքում բազմաթիվ նոր նեյրոններ են արտադրվում,  ինչը ավելի է սրում մեր միտքն ու  ավելի է ամրապնդում մեր հիշողությունը։ Ահա մի քանի սովորություններ, որոնք կարելի է ներառել Ձեր առօրյա կյանքում՝ ուղեղի աշխատանքը բարելավելու համար, հայտնում է Medical Daily-ին։

Գիշերը լավ քնել

Չնայած, որ հիշողության, ուղեղի եւ ուսուցման մեջ առկա կապերը դեռեւս լավ ուսումնասիրված չեն, գիտնականներից շատերը համաձայն են, որ ինչ-որ մի բան սովորելուց առաջ ավելի ճիշտ է գիշերը լավ քնել։ Հիշելու գործընթացի ժամանակ ուղեղը մի քանի փուլեր է անցնում՝ ձեռքբերում, երբ ուղեղը ստանում է մի նոր տեղեկություն, հիշողության կոնսոլիդացիա կամ ստաբիլիզացում, եւ հիշողություն՝ ինֆորմացիայի հասանելիությունը այն պահպանելուց հետո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոնսոլիդացիան  հաճախ կատարվում է քնած ժամանակ, երբ մեր ուղեղը արտադրում է նյարդային կապեր, որոնք ձեւավորում են մեր հիշողությունը։

Քնի պակասը մեզ դարձնում է ավելի դանդաղաշարժ եւ մոռացկոտ։ Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի  քնի բժշկության բաժնի հետազոտությունների՝ լիարժեք քնի բացակայությունը ամբողջովին ազդում է տրամադրության, մոտիվացիայի, եւ իրադարձությունների վերաբերյալ մեր հիմնավորումների եւ ընկալումների վրա։ Այդ պատճառով գիշերը պետք է քնել 7-9 ժամ։

Ձեռքով օրագիր լրացնել

Փորձեք  գոնե մի որոշ ժամանակ  հրաժարվել թվային ամեն ինչից, թեկուզ դա շատ դժվար է Ձեզ համար։ Հիշեք, թե ինչ հաճելի է նստել եւ մի քանի ժամ, առանց շեղվելու, գիրք կարդալ եւ մեծ բավականություն ստանալ՝ ամբողջապես ընկղմվելով գրքերի մեջ։ Շատ կարեւոր է սա կրկնել ամեն օր՝ կենտրոնանալու ունակությունը պահպանելու համար։ Նաեւ կարելի է օրագիր լրացնել, նստել եւ ձեռքով գրել, թե ինչ կարեւոր դեպքեր են պատահել օրվա ընթացքում։ Այսպես ոչ միայն կարելի է կենտրոնանալ, այլեւ մաքրել ուղեղը՝ ինքնաթերապիա անելով։

Բացի այդ, գիտանականները ապացուցել են, որ ձեռքով գրելը օգնում է մտքի սրությանը։

Քնեք օրվա ընթացքում

Եթե Դուք գիշերը լավ եք քնել՝ հրաշալի է։ Բայց երբեմն կարելի է քնել նաեւ օրվա ընթացքում, իսկ օրգանիզմը էներգիայով լի կլինի մինչ ուշ գիշեր։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ երիտասարդ մարդկանց մոտ, ովքեր քնել են 90 րոպե, նկատվել է հիշողության բարելավում։ Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ շատ քիչ քունը (որի տեւողությունը ընդամենը մի քանի րոպե է) նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ կենտրոնացման եւ ուսուցման վրա։

Շատ ջուր խմեք

Հենց հիմա խմեք մեկ բաժակ ջուր։ Դուք վայրկենապես աշխուժություն եւ ուժ կզգաք։ Օրգանիզմի կանոնավոր խոնավացումը Ձեզ էներգիա եւ ուժ, մտքի պայծառություն եւ հագեցվածության զգացում կտա։ 2006թ  հրապարակված մի հետազոտության մեջ ասվում էր, որ ավելի շատ մրգային եւ բանջարեղենային հյութեր օգտագործած մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը շատ ավելի քիչ է։

Երաժշտական գործիքներով նվագել

Երաժշտությունը խթանում է ուղեղի աշխատանքը, իսկ ինչ-որ մի երաժշտական գործիքով նվագել սովորելը ամենադժվար, բայց ամենաարդյուավետ կերպով մարզում է ուղեղը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտություն սովորող երեխաները ավելի ամուր կապեր ունեն ուղեղի՝ շարժումների համար պատասխանատու հատվածներում։

Փոփոխել առօրյա սովորությունները

Հետաքրքիր է, որ ուղեղը մարզելու համար փորձագետները խորհուրդ են տվել փոփոխել առօրյա սովորությունները։ Այն «կծանրաբեռնի» ուղեղը։ «Այդ դեպքում Դուք կխթանեք Ձեր ուղեղի նոր հատվածների աշխատանքը՝ ստիպելով ստեղծել նոր կապեր»,- ասել է «Հոյակապ միտք ցանկացած տարիքում» գրքի հեղինակ Դանիել Ամենը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել