• Latest news

Երեխաները եւ հղի կանայք պետք է շատ ձուկ ուտեն

15 հունիսի, 2014  20:56

Առողջապահության մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հղի եւ կերակրող կանանց ու փոքրիկ երեխաներին խորհուրդ է տրվել շաբաթական նվազագույնը երկու չափաբաժին, քիչ քանակությամբ սնդիկ պարունակող ծովամթերք օգտագործել, հաղորդում է New York Times-ը։

Դոկտոր Սթիվեն Օստթրոֆը՝ ԱՄՆ-ի  Սննդամթերքի ու դեղամիջոցների վերահսկման վարչությունից (FDA), հայտարարել է, որ վարչությունը մեծապես մտահոգված է առ այն, որ հղի եւ կերակրող կանայք չեն օգտագործում ծովամթերքների հիանալի հատկությունները։ Նա մի քանի հետազոտությունների օրինակներ է ներկայացրել, որոնք ցույց են տվել, որ ձուկ օգտագործած կանանցից ծնված երեխաները ավելի բարձր IQ ունեն, եւ նրանց մոտ ճանաչողական զարգացումն ավելի լավ է։

Դոկտոր Օսթրոֆը նշել է, որ այս խորհուրդները սննդային հավելումներին չեն վերաբերում, քանի որ  դրանք օմեգա-3 ճարպաթու են պարունակում. օրինակ, ձկան յուղի մեջ ծովամթերքներում առկա մնացած սննդարար նյութերը  բացակայում են։ 

FDА նաեւ խորհուրդ է տվել, որ փոքրիկ երեխաները շաբաթական ուտեն նվազագույնը երկու չափաբաժին ձուկ, որի չափը կախված է երեխայի տարիքից եւ քաշից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է