Հայաստանի չափահաս բնակչության մոտ 30 տոկոսն ունի ճարպակալում եւ ավելորդ քաշ:
Այս մասին NEWS.am Medicine- ի հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը:
Ըստ նրա ՝ հանրապետությունում տարածված չէ արտահայտված ճարպակալումը, բայց ավելորդ քաշի դեպքում իրավիճակը այլ է:
Փորձագետը տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ ուսումնասիրություններ են իրականացվել մայրաքաղաքի մի շարք դպրոցներում, որոնք բացահայտել են ցավալի ցուցանիշներ. երեխաների մոտ 30-40 տոկոսը ավելորդ քաշ է եղել:
«Պատճառը երեխաների շրջանում ցածր ֆիզիկական ակտիվությունն է: Եթե մենք ուտում ենք, սակայն չենք շարժվում, ապա դա հանգեցնում է ճարպային հյուսվածքի կուտակմանը», - տեղեկացրեց սրատբանը:
«Հարկավոր է նվազեցնել դպրոցական տարիքի երեխաների շրջանում ավելորդ քաշի ցուցդանիշները: Դա թույլ կտա նվազեցնել նրանց մոտ հետագայում սրտանոթային հիվանդությունների զարգացումը, նյութափոխանակության խախտումները, դիաբետը, նախադիաբետը, ինչպես նաեւ մետաբոլիկ համախտանիշը», - հավելեց նա:
Զելվեյանը նաեւ նշեց օրգանիզմի վրա սխալ սնվելու բացասական ազդեցությունը:
«Ֆաստֆուդը չի կարող օգտակար լինել: Դրանք արագ յուրացվող ածխաջրեր են, բարձր կալորիականություն, ճարպերի մեծ քանակություն:
Հարկավոր է հետեւել ռացիոնալ սնվելու կանոններին, այսինքն հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվել: Չարժե նաեւ մոռանալ սրտի համար քաղցր գազավորված ըմպելիքների վնասի մասին», - նշեց նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր