Գիտնականները ստեղծել են եզակի գել, որում համադրվում են մի քանի դեղեր, եւ որը կարող է կանխել աչքերի ցրտահարման խնդիրները։
Ցրտահարումը լուրջ վտանգ է մարդու առողջության համար։ Հաճախ բժիշկները ստիպված են լինում անդամահատել ցրտահարված վերջույթները՝ մարդու կյանքը փրկելու համար։
Այժմ Հնդկաստանի Institute of Nano Science and Technology-ի գիտնականները ստեղծել են եզակի գել ցրտահարությունից առաջացած վերքերի բուժման համար։ Այն փչվող սփրեյ է, որը տեսականորեն կարող է մարդուն պահպանել վարակներից, փտախտից եւ անգամ մահվանից։
Այդ սփրեյը ներառում է մի քանի դեղերի համադրություն, այդ թվում ցավազրկող եւ արյան շրջանառությունը բարելավող, ինչը պետք է ամրապնդի օրգանիզմի բնական ապաքինող ուժերը։ Դրանում պարունակվում է նաեւ հակակոագուլյանտ գեպարին, որն ակտիվորեն կիրառվում է թրոմբոզների կանխարգելման համար։
Ինչպես գրում է ACS Biomaterials Science & Engineering-ը, լաբորատոր առնետների մասնակցությամբ փորձերը ցույց են տվել, որ այդ գելը ապաքինում է ցրտահարված բոլոր վերքերը 2 շաբաթում, իսկ ստանդարտ բուժումը թույլ է տալիս դրան հասնել 80 տոկոս դեպքերում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր