• Latest news

Ճարպակալման պատճառը ոչ թե կալորիաների ավելցուկն է, այլ՝ նստակյաց կենսակերպը

9 հուլիսի, 2014  12:55

Հավելյալ քաշի հետ կապված խնդիրների մեղավորը ոչ թե կալորիաների ավելցուկն է, այլ՝ ցածր ակտիվությամբ աչքի ընկնող կենսակերպը: Այսպիսին են առողջության եւ սննդակարգի ստուգման ամերիկյան ազգային ծրագրի՝ վերջին քսան տարիներին գրանցած արդյունքները: ԱՄՆ քաղաքացիները սկսել են առավել քիչ շարժվել եւ ֆիզիկական վարժություններ կատարել, ինչի արդյունքում, չնայած սննդակարգի բաղադրության մեջ մտնող կալորիաների միջին քանակի փոփոխություն չի նկատվել, մարմնի զանգվածի միջին գործակիցը ներկայումս նշանակալիորեն բարձր է, տեղեկացնում է The Guardian-ը:

Հետազոտության արդյունքները The American Journal of Medicine ամսագրում են հրապարակվել:

Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժություններով չզբաղվող կանանց թիվն ավելի քան կրկնակի աճ է գրանցել՝ 19,1 տոկոսից (1994թ.) մինչեւ 51,7թ (2010թ): Տղամարդկանց պարագայում  ցուցանիշը գրեթե քառակի բարձր է՝ 43,5 տոկոս՝ 11,4 տոկոսի համեմատությամբ:  Ընդ որում, մարմնի զանգվածի գործակիցը առավելապես 18-39 տարեկան կանանց մոտ է բարձր:

Բացի մարմնի զանգվածի գործակցից, գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ որովայնային ճարպակալման  աճը: Երեւույթն առկա է այն տղամարդկանց մոտ, որոնց կոնքերի շրջագիծը գերազանցում է 102 սմ-ը, իսկ ահա կանանց պարագայում «գարեջրային փորի» շեմը 88 սմ-ն է համարվում: Պարզվում է՝ հիշյալ ցուցանիշը ամեն տարի միջին ամերիկացու մոտ 0.3 տոկոսի չափով աճ է գրանցում: 

Հակառակ լայն տարածում գտած համոզմունքի, ամերիկացի փորձագետները հավելյալ քաշի եւ օրգանիզմի կողմից կլանվող կալորիաների՝ ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրատների միջեւ ոչ մի պատճառահետեւանքային կապ չեն հայտնաբերել: Համենայն դեպս, վերջին քսան տարիներին այդ առումով ոչինչ չի փոխվել: Փոխարենը՝ նստակյալ կենսակերպը եւ ֆիզիկական վարժությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող են հավելյալ քաշի առաջացման մեղավորը համարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է