• Latest news

Ինչպե՞ս կանխարգելել էնտերովիրուսային վարակները

9 հուլիսի, 2014  20:39

Հայաստանում վերջին 2 ամիսներին էնտերովիրուսային վարակների աշխուժացում է նկատվում, ինչի կապակցությամբ շատերին հետաքրքրում է, թե ինչպես է կարելի պաշտպանվել այդ վարակներից։

Էնտերովիրուսները տարածվում են գրեթե բոլոր հնարավոր ճանապարհներով, այդ պատճառով, դրանք բավական դժվար է կանխարգելել, ասում է Ազգային իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Բայց ահա թե ինչ է կարելի անել՝ էնտերովիրուսային վարակներից հնարավորինս խուսափելու համար։

Տարածքը հաճախակի խոնավ մաքրեք

Էնտերովիրուսները բավական կայուն են շրջակա միջավայրում, սակայն դրանք կարելի է վերացնել սովորական ախտահանող միջոցների օգնությամբ, այդ պատճառով, եթե տանը էնտերովիրուսային վարակով մարդ կա, պետք է տարածքը հնարավորինս հաճախ խոնավ մաքրել, իսկ հիվանդի օգտագործած սպասքը՝ լավ լվանալ եւ ախտահանել։

Խստորեն հետեւեք ձեռքերի հիգիենային

Էնտերովիրուսները կարող են նաեւ փոխանցվել կեղտոտ ձեռքերի միջոցով եւ աղիքային ինֆեկցիաներ առաջացնել, այդ պատճառով, խորհուրդ է տրվում ձեռքերը հաճախակի լվանալ։ Քանի որ էնտերովիրուսային ինֆեկցիաները ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ, բոլոր ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել երեխաների ձեռքերի մաքրության հանդեպ։

Բաց ջրամբարներում մի լողացեք

Էնտերովիրուսները կարող են բավական երկար «ապրել» բաց ջրամբարներում, այդ պատճառով, լողանալ նման վայրերում խորհուրդ չի տրվում։

Հաճախակի օդափոխեք տան եւ աշխատավայրի սենյակները

Էնտերովիրուսները փոխանցվում են նաեւ օդակաթիլային ճանապարհով, այդ պատճառով, խորհուրդ է տրվում հաճախակի օդափոխել բոլոր սենյակները, որտեղ օրվա ընթացքում ժամանակ եք անցկացնում։

Եւ վերջապես, NEWS.am Medicine-ը խորհուրդ է տալիս հնարավորինս առողջ ապրելակերպ վարել եւ առողջ սնվել, քանի որ հենց դա է ուժեղ եւ դիմացկուն իմունային համակարգի գրավականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել