• Latest news

Գենետիկ հետազոտության առավելությունները

12 հուլիսի, 2014  11:49

NEWS.am Medicine-ը զարգացման չորրորդ փուլում գտնվող կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով տառապող Նորին Ֆրեյզերի՝ FoxNews-ի էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածն է ներկայացնում: Նշենք, որ հոդվածագիրը քաղցկեղի բուժմանն ուղղված հետազոտություններին օժանդակություն տրամադրող «Նորին Ֆրեյզերի հիմնադրամի» հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է:

Երեկ հերթական անգամ բժշկի մոտ էի՝ հետազոտության համար: Մտքովս անցավ՝ խնդրել, որ կրծքագեցձիցս հեռացված ուռուցքը հանեն սառցարանից եւ նոր գենետիկ հետազոտության ենթարկեն: Այսօր արդեն ուռուցքի գենետիկ հետազոտությունը շատ բան կարող է ասել՝ դրա կառույցի վերաբերյալ, որի օգնությամբ բժիշկները ավանդական քիմիաթերապիային փոխարինող դեղամիջոց հայտնաբերելու հնարավորություն ունեն:

Ինքս վեց տիպի քիմիաթերապիա եմ անցել եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում՝ հույս ունենալ, որ այն հաջող կանցնի եւ հանկարծ լսել, որ ուռուցքի աճը շարունակվում է…

Իսկ թերապիայի տվյալ եղանակի կողմնակի ազդեցությունների մասին նույնիսկ չեմ էլ խոսի… Եթե ինչ-որ պահի անգամ դրա կարիքն այլեւս չունենաք՝ դեռ երկար ժամանակ այդ ազդեցությունները չեն լքի ձեզ: Ինքս վստահաբար երբեք չեմ կարող քիմիաթերապիայից հրաժարվել: Իմ քաղցկեղն անբուժելի է:

Ահա թե ինչու եմ անընդհատ աղաղակում, որ մարդիկ հասկանան՝ հետազոտությունները հավելյալ ֆինանսավորում են պահանջում՝ նվազ վնասակար դեղամիջոցների հայտնաբերման համար: Դեղամիջոցներ, որոնք ձեր կյանքի որակը նվազագույնի չեն հասցնի եւ միգուցե նաեւ՝ ի վերջո գերեզման չեն ուղեկցի: Հարկավոր է քաղցկեղը եւս քրոնիկ հիվանդություն դարձնել, ինչպես որ ՁԻԱՀ-ն ու շաքարախտն են: Չէ՞ որ մարդիկ ապրում են այդ հիվանդություններով, եւ ոչ՝ մեռնում:

Հիմա արդեն ամեն օր Աստծուն գոհություն եմ հայտնում՝ 2013թ. հունվար ամսից Էլի Լիլլի դեղամիջոցի կլինիկական փորձարկումներին մասնակցելու բախտի համար, որովհետեւ կյանքիս որակը նշանակալիորեն բարձրացել է: Ես այլեւս ուժասպառ չեմ համարում ինձ: Այն փոխում է քացկեղի դեմքը, եւ աղոթում եմ, որ մի օր էլ մահից փրկի ինձ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել