• Latest news

Ճշմարիտ տեղեկություններ եւ մոլորություններ՝ մազաթափության պատճառների մասին

12 հուլիսի, 2014  17:41

Մազաթափության առաջացման կոնկրետ պատճառը չափազանց դժվար է մատնանշել, քանի որ երեւույթը կարող է գենետիկ, հորմոնալ եւ շրջակա միջավայրին առնչվող մի շարք հանգամանքների համադրության հետեւանք լինել: Մազաթափության ամենալայն տարածում գտած պատճառը անդրոգեն ալոպեցիան է, որը արական եւ իգական տարբերակումներ ունի: Մազաթափությամբ տառապող տղամարդկանց 95 տոկոսի մոտ հիվանդության արական տարբերակն է առկա, տեղեկացնում է Medical Daily-ն:

Սակայն երեւույթը կանանց մոտ էլ հազվադեպ չի պատահում: Միացյալ Նահանգների՝ մազաթափությամբ տառապող բնակչության շուրջ 40 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Մինչեւ պատճառներին անցնելը, նշենք, որ յուրաքանչյուր մարդ մեկ օրվա ընթացքում կարող է մազերի 50-100 ֆոլիկուլ կորցնել: Քանի որ առողջ մարդու գլխին 100 հազարից ավել մազ կա, հիշյալ քանակությամբ կորուստը աննկատ է անցնում:

Ստորեւ 5 ամենալայն տարածում գտած մոլորություններն են ներկայացնում առ այն, թե ինչը կարող է մազաթափության պատճառ դառնալ.

1. Գլխարկը մազերի կորստի է հանգեցնում

Իրականում հանգիստ կարող եք օգտվել հագուստի այս միջոցից, որովհետեւ այն երբեք մազաթափություն չի առաջացնի, եթե միայն այնքան ամուր չի հագնում գլխին, որ կարողանա մազերի ֆոլիկուլների ուղղությամբ արյան շրջանառությունը դադարեցնել: Իսկ ահա սանրվածքի եղանակները, մասնավորապես՝ պինդ հյուսքը հանգիստ կարող է ձգողական ալոպեցիայի կամ մաշկային պտկիկի առաջացման պատճառ դառնալ, որոնց պարագայում մազի ֆոլիկուլներին անդառնալի վնաս է հասցվում:

2. Մազաթափությունը մորից է ժառանգվում

Գենետիկայի դերակատարությունը մազաթափության հարցում այնքան էլ մեծ չէ: Եվ այնուամենայնիվ, եթե կոնկրետ պարագայում հիվանդության պատճառը գենետիկ հանգամանքներն են, ապա դրանք կարող են նույն հաջողությամն նաեւ հորից ժառանգվել: Բանն այն է, որ անցյալում իրականացված մի շարք հետազոտություններ այն եզրահանգման էին հանգեցրել, որ մազաթափության գենը միայն X քրոմոսոմի մեջ է առկա, սակայն հետագայում այն նաեւ Y քրոմոսոմի մեջ է հայտնաբերվել:

3. Մազերի կորուստն անդառնալի է

Մազաթափության ամենալայն տարածում գտած դեպքերը հորմոնալ փոփոխությունների ֆոնին են ի հայտ գալիս: Օրինակ՝ ապացուցվել է, որ օրգանիզմում արական հորմոններից մեկի՝ դիհիդրոտեստոստերոնի բարձր բաղադրությունը կարող է մազաթափության ուղիղ պատճառ դառնալ: Իսկ կանանց պարագայում էլ մազերի առողջությունը ուղղակիորեն տեստոստերոնի քանակից է կախված: Ուստի միանշանակ կարելի է պնդել, որ հորմոնալ վերահսկողության արդյունքում կարելի է ոչ միայն մազաթափության առաջն առնել, այն նաեւ՝ մազի ֆոլիկուլներին պատճառված վնասը վերականգնել:

4. Մազաթափությունը միայն տարեց մարդկանց մոտ է ի հայտ գալիս

Արական մազաթափությունը կարող է նույնիսկ դեռահասների մոտ ի հայտ գալ: Իսկ կանանց պարագայում այն կարող է կյանքի երրորդ տասնամյակում դրսեւորվել:

5. Մազաթափությունը կարող է սթրեսի հետեւանք լինել

Սթրեսը կարող է մազաթափութուն առաջացնել, բայց խոսքն այստեղ առօրյա իրավիճակիների մասին չէ: Ծանր աշխատանքի կամ ֆինանսական անկայունության արդյունքում ի հայտ եկած անհանգիստ ապրումները երբեք մազերի կորստի չեն հանգեցնի: Խոսքն այստեղ առավել ծանր դեպքերի, օրինակ՝ սիրելի մարդու կորստի մասին է: Եթե այն անքնության եւ ախորժակի կորստի պատճառ է դառնում, արդյունքում կարող է նաեւ սթրեսի համար պատասխանատու հորմոնների քանակային աճի հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել