• Latest news

Գլոբալ տաքացումը կարող է երիկամային քարերի առաջացո՞ւմ խթանել

14 հուլիսի, 2014  11:58

Հետազոտությամբ պարզվել է, որ տաք եղանակին երիկամային քարերի ձեւավորման հավանականության աճ է գրանցվում: Երեւույթի պատճառը օրգանիզմի ջրազրկումն է, որի պարագայում հատկապես հիվանդության նկատմամբ հակում ունեցող մարդիկ են երիկամային քարերի առաջացման վտանգի ենթարկվում, հաղորդում է Daily Mail-ը:

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հետազոտություն են նախաձեռնել ԱՄՆ-ի մի շարք՝ տարբեր բնակլիմայական պայմաններ ունեցող քաղաքներում բնակվող 60 հազար հիվանդների շրջանում եւ պարզել, որ շոգ եղանակի եւ երիկամային քարերի առկայության միջեւ ուղիղ կապ է գործում:

Գիտնականներին մտահոգություն է պատճառել այն հանգամանքը, որ գլոբալ տաքացման պայմաններում հիվանդների թվի աճ կարող է գրանցվել: Հետազոտության արդյունքների համաձայն, ջերմաստիճանի թեթեւակի փոփոխությունը մարդու մոտ 20 տարվա ընթացքում երիկամային քարերի առաջացման հավանականության անհամեմատ կտրուկ աճի է հանգեցնում:

Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները բացահայտել են, որ ցածր ջերմաստիճանը եւս կարող է երիկամային քարերի առաջացման պատճառ դառնալ: Երեւույթի բացատրությունը թերեւս այն է, որ ցուրտ կլիման տաք միջավայրում երկար մնալու եւ ցածր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու խթան է հանդիսանում:

Գիտնականները մտադիր են հետագա ուսումնասիրությունները բնակչության տարբեր խմբերին ուղղել՝ պարզելու համար, թե, օրինակ, ինչպես են եղանակային տատանումները երեխաների առողջության վրա անդրադառնում: Այդ առումով, մասնավորապես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին 25 տարիներին երիկամային քարեր ունեցող դեռահասների թվաքանակի կտրուկ աճ է գրանցվել:

Հետազոտության հեղինակները նշում են, որ 2000-2009թթ. ընթացքում աշխարհում գրանցված միջին ջերմաստիճանը նախընթաց 11 հազար 300 տարիներին գրանցված միջին ջերմաստիճանի 82 տոկոսից բարձր է եղել: Իսկ մինչ 2100թ., ջերմոցային գազերի արտանետման արդյունքում, երկրի միջին ջերմաստիճանի՝ եւս 1-4,5 աստիճանի չափով աճ է սպասվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել