• Latest news

Օրգանական՝ թունաքիմիկատներից զերծ մրգերն ու բանջարեղենը առավել սննդարար են

14 հուլիսի, 2014  22:22

Օրգանական մրգերի, բանջարեղենի եւ սննդամթերքի այլ տեսակների սննդարարության շուրջ բանավեճը շարունակվում է, հաղորդում է Medical Daily-ն: Այդուհանդերձ, միջազգային գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնած՝ ոլորտին առնչվող՝ նախկինում իրականացված 343 հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ «օրգանական եւ ոչ օրգանական սննդամթերքի բաղադրության մեջ կարելի է էական ու նշանակալի տարբերություններ գտնել»:

Ստացվում է՝ «օրգանականին» նախապատվություն տալով, կարող եք համոզված լինել, որ նույնպիսի կալորիականությամբ, բայց հակաօքսիդանտների առավել բարձր բաղադրություն ունեցող սնունդ եք ընդունում, ինչը բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների եւ քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ պայքարի առավել արդյունավետ միջոց է համարվում: Մասնավորապես, թունաքիմիկատների օգնությամբ աճեցված մրգերի, բանջարեղենի եւ սննդամթերի այլ տեսակների հետ համեմատությամբ, «օրգանականները» հակաօքսիդանտների միջինը 17 տոկոսով բարձր բաղադրություն են ապահովում: Որոշ հակաօքսիդանտների պարագայում, սակայն, տարբերությունը նշանակալիորեն բարձր է (ֆլավանոն՝ 69 տոկոս):

Հակաօքսիդանտները մարդու օրգանիզմում առկա բջիջների երկարակեցություն ապահովելու հավակնություններ ունեն: Դրանք, սննդային հավելումների համեմատ, մրգերի եւ բանջարեղենի միջոցով առավել նպատակային են օրգանիզմ ներթափանցում, ասել է թե՝ հակաօքսիդանտների բարձր բաղադրություն ունեցող սննդամթերքը նշանակալի ազդեցություն ունի՝ սնուցման եւ հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի տեսանկյունից:

Օրգանական պայմաններում աճեցված մրգերն ու բանջարեղենը միջատներից զերծ պահելու եւ առավելագույն բերք ապահովելու նպատակով կիրառվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով չեն սնուցվում: 2013թ. ԱՄՆ-ում օրգանական սննդամթերքի վաճառքի ծավալները 32,3 մլրդ դոլար են կազմել, ինչը շուկայի ավելի քան 4 տոկոսն է կազմում: Այդուհանդերձ, բարձր գները շարունակում են ոլորտի զարգացումն արգելակող ամենամեծ խնդիրը համարվել: Բացի այդ, բազմաթիվ գնորդներ չեն կիսում այն կարծիքը, թե «օրգանական» այլընտրանքը կարող է լուրջ առավելություններ առաջարկել: Նրանց գլխավոր փաստարկն այն է, որ սնուցիչների եւ հակաօքսիդանտների առավել մեծ պաշարը կարելի է ավելի շատ «սովորական» միրգ ու բանջարեղեն ընդունելով փոխհատուցել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է