«Դա Վինչի» բժշկական կենտրոնի դիետոլոգ Հասմիկ Աբովյանի հետ նախնական զրույցին հենց այսպիսի արդյունք էր խոստացվել՝ մոտ 10 կգ՝ երկու ամսվա ընթացքում: 40 օր անց 9,4 կգ կորցնելով՝ կարծում էի, թե հետագա 20 օրերին եւս 3-4 կգ-ից կազատվեմ, սակայն դիետոլոգը նախազգուշացրել էր, որ ինձ դադարի շրջան է սպասում: Եվ հենց այս փուլում հասկացա, թե որքան հեշտ է հավելյալ կիլոգրամներ ձեռք բերել եւ որքան դժվար՝ ազատվել դրանցից:
Երրորդ քսանօրյակի արդյունքը 1,7 կգ-ի կորուստն է: Նախորդ փուլերի արդյունքների համեմատ՝ աննշան ձեռքբերում է թվում, սակայն, երբ Հասմիկ Աբովյանի խորհրդով, փորձում ես պատկերացնել, թե մաքուր ճարպի որչափ ծավալի մասին է խոսքը, հասկանում ես, որ օրգանիզմդ հսկայական զանգվածից է ազատվել: Մեկ բան եւս պարզ է՝ այսուհետ այն ավելի մեծ դժվարությամբ է յուրաքանչյուր հավելյալ կիլոգրամից հրաժարվելու, եւ արդյունքի հասնելու համար քրտնաջան աշխատանք է հարկավոր:
Այդուհանդերձ, մինչ այժմ գրանցված արդյունքներն ակնառու են, ինչը չի կարող չոգեւորել: Ճանապարհի կեսին կանգ առնելու ցանկություն բոլորովին չունեմ, հարկավոր է նախանշված արդյունքին հասնել: Իսկ առջեւում դեռեւս երկրորդ սահմանագիծն է՝ 65 կգ արդյունքով:
Մինչ այդ, չորրորդ փուլի չափումների արդյունքներն են՝
Քաշ – 67,2 կգ (68.9; 72.8; 78.3)
Իրանի շրջագիծ – 86 սմ (89; 91; 100)
Կոնքերի շրջագիծ – 104 սմ (105; 108; 114)
Կրծքի շրջագիծ – 101 սմ (101; 103; 106)
Որովայն – 95 սմ (95; 105; 112):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր