• Latest news

Հոպկինսի հիվանդանոցը $190 մլն կվճարի գաղտնի տեսանկարահանված հիվանդներին

22 հուլիսի, 2014  14:02

Ջոնս Հոպկինսի հիվանդանոցի ղեկավարությունը համաձայնել է 190 մլն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում հատկացնել 8500 հիվանդների, որոնք համընդհանուր դատական հայց էին ներկայացրել բուժհաստատության գինեկոլոգներից մեկի՝ Նիկիտա Լեւիի դեմ՝ գաղտնի տեսանկարահանում եւ, որոշ դեպքերում, սեռական օրգանների անհարկի հետազոտություն իրականացնելու համար:

Բժիշկը, ում բնակարանում ոստիկանները տեսանյութեր եւ հիվանդների լուսանկարներ էին գտել, տարբեր՝ փոքր չափեր ունեցող իրերի, մասնավորապես՝ գրչի մեջ տեղակայված տեսախցիկների օգնությամբ էր իր կրքերին հագուրդ տվել: Խուզարկությունից քիչ անց չարաբաստիկ գինեկոլոգը ինքնասպանություն էր գործել:

Հայցի խաղաղ կարգավորման մասին հայցվորների շահերը ներկայացնող փաստաբան Ջոնաթան Շոչորն է հայտարարել, հաղորդում է The Washington Post-ը:

«Տեղեկանալով դոկտոր Լեւիի կողմից իրականացված գաղտնի նկարահանումների մասին՝ հիվանդներից շատերը դավաճանված էին զգում իրենց: Նրանք այլեւս կորցրել էին հավատն ու վստահությունը հիվանդանոցի նկատմամբ: Այս համաձայնագրի օգնությամբ միգուցե եւ մոռանան տեղի ունեցածի մասին: Ընդհանուր առմամբ, շուրջ 12 500 հիվանդներ զոհի կարգավիճակում էին հայտնվել», - նշել է փաստաբանը: 

Հիվանդանոցի խոսնակ Քիմ Հոպպը տեղեկացրել է, որ դատական հայցի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններն ավելի քան կես տարի են տեւել:

«Համոզմունք ունենք, որ այս համաձայնագիրն արդարացի լուծում է առաջարկում այն հիվանդների համար, որոնց հավատքը, թե առողջապահական համակարգը պետք է բարձրորակ խնամք առաջարկի հասարակությանը, հիմնովին սասանվել էր: Այդ առումով կարեւորագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ինչպես իրավապահներն են պարզել՝ տեսանյութերն ու լուսանկարները երրորդ կողմի տրամարդության տակ չեն հայտնվել: Հավաստիացնում ենք, որ Ջոնս Հոպկինսը միայն մեկ մարդու արարքով չէ որոշվում: Ջոնս Հոպկինսը տասնյակ հազարավոր աշխատակիցներ ունի, որոնք ամեն օր հիվանդներին եւ նրանց ընտանիքներին առաջնակարգ օգնություն տրամադրելու վճռական նվիրումով են աշխատանքի գալիս», - նշել է խոսնակը՝ հավելելով, որ Բալտիմորի դատարանի արտագնա նիստի ընթացքում փոխհատուցման չափը հաստատում է գտել:

Նիկիտա Լեւին Ջոնս Հոպկինսի Արեւելյան Բալթիմորի բժշկական կենտրոնին 1988թ.-ին է միացել: Այս հաստատությունը հիմնականում շրջակա տարածքներում բնակվող՝ ցածր եկամտի տեր սեւամորթ բնակչության առողջապահական խնամքն է ապահովում: 

Դոկտեր Լեւիի գործընկերներն ու հիվանդները ցնցվել էին՝ խուզարկություն արդյունքների եւ բժշկի ինքնասպանության մասին տեղեկանալով: Մինչ այդ բուժհաստատության աշխատակիցներից մեկը անվտանգության բաժնին տեղեկություն էր հաղորդել գաղտնի տեսանկարահանումների մասին. ղեկավարության արձագանքը չէր ուշացել՝ 4 օր անց Լեւին հեռացվել էր աշխատանքից: Իսկ այնուհետ էլ ոստիկանական քննություն էր սկսվել:

Նախքան ինքնասպանություն գործելը Լեւին կնոջն ուղղված երկտող էր թողել, որտեղ ներողություն էր խնդրում արարքի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է