• Latest news

Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել տուբերկուլոզի դեմ պայքարի գործում. ԱՀԿ

25 հուլիսի, 2014  12:33

Արտերկրի մասնագետները բարձր են գնահատել տուբերկուլոզի  հաղթահարման ոլորտում Հայաստանի ձեռբերումները` մասնավորապես հիվանդացության եւ մահացության շարունակաբար նվազող ցուցանիշները, դեղերի ժամանակին եւ անխափան տրամադրումը տուբերկուլոզով հիվանդներին, որակյալ լաբորատոր-ախտորոշիչ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմների եւ կառուցվածքային բարեփոխումները: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 17-24-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը: 

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի եւ հանրային առողջության վարչության տնօրեն,  եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով  հատուկ հանձնակատար,   դոկտոր Հանց Կլուգենը նշեց, որ մեր երկիր կատարած այցն  ուներ երկու հիմնական նպատակ:

«Մեր նպատակն էր  տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի եռամյա աշխատանքի գնահատումը, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության նախարարի հետ Հայաստանում հետագա համընդհանուր առողջապահական ծածկույթ ապահովելու հարցերի քննարկումը, որը    ենթադրում է  համապատասխան առողջապահական ծառայությունների ապահովում»,- ասել է Հանց Կլուգենը։

«Նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը մեր առաքելությունը նաեւ ներկայացրեց առաջիկա տարիներին տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելուն ուղղված առաջարկներ` կոչ անելով միջազգային բոլոր գործընկերներին շարունակել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել  ՀՀ կառավարությանը հանրային առողջության տեսանկյունից այդ կարեւոր  հիմնախնդրի հաղթահարման նպատակով»։ Հանց Կլուգենի խոսքով`   հունիսին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ (Կոպենհագեն) կատարած  այցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման մեխանիզմները, ինչը եւս կնպաստի  համատեղ առավել  արդյունավետ ծրագրեր իրականացնելուն:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի եւ հանրային առողջության վարչության տնօրենը տեղեկացրեց, որ առաքելության այցը  Հայաստան առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով է:

 Տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության գործում նա  կարեւորեց  միջազգային կազմակերպությունների`  «Գլոբալ» հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների»  եւ  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը:

 

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի եւ հանրային առողջության վարչության տնօրեն Հանց Կլուգենը հուլիսի 24-ին մասնակցեց նաեւ «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ի  գործադիր վարչության եւ խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին մի շարք  խնդիրներ, մշակվեցին ապագա համագործակցության հեռանկարները:

Աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ` հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու նպատակով: 

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել առողջապահական եւ հանրային առողջության քաղաքականությունների եւ ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացներում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու եւ հաղթահարելու, հնարավոր վտանգները կանխատեսելու եւ հանրային առողջությունը բարելավելու հարցերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է