• Latest news

Ալկոհոլի չափավոր օգտագործումը նո՞ւյնպես վնասակար է

2 օգոստոսի, 2014  10:51

Ալկոհոլի սիրահարները պարբերաբար գիտնականների խորհուրդն են ցիտում, թե՝ «թե մեկ-երկու բաժակը նույնիսկ օգտակար է սրտի համար»:

Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, առողջությունը պահպանելու լավագույն եղանակը ալկոհոլից բացարձակ հրաժարումն է:

Հետազոտության հեղինակները, ADH1B գենի արտահայտման եղանակը ստուգելու նպատակով, ոլորտին վերագրվող, ավելի քան 260 հազար եւրոպացի մասնակիցների շրջանում մինչ այժմ իրականացված 50 ուսումնասիրությունների արդյունքներն են վերանայել, հաղորդում է Medical Observer-ը:

Մինչ այդ պարզվել էր, որ հիշյալ գենի ԴՆԹ-ի թեկուզ աննշան փոփոխությունը կարող է ալկոհոլի նկատմամբ ցածր զգայունություն ենթադրել:

Ինչպես փորձագետներն են պարզել, ADH1B ամենատարածված տարբերակումն ունեցող մասնակիցները շաբաթական 17 միավորով քիչ ալկոհոլային խմիչք են օգտագործել եւ հարբեցողության տրվելու 78 տոկոսով ցածր հավանականություն դրսեւորել:

Բացի այդ, նրանց մոտ պսակաձեւ զարկերակի հիվանդությունների առաջացման, արյան բարձր սիստոլիկ ճնշման եւ մարմնի զանգվածի ոչ նորմալ ինդեքսի առկայության 10 տոկոսով ցածր ռիսկ է գնահատվել:

Այդուհանդերձ, բացահայտումը լուրջ վիճաբանությունների տեղիք է տվել: Մասնավորապես, ընդդիմադիր փորձագետներից շատերը գտնում են, որ ուսումնասիրությունը դինամիկ մոտեցում չի ապահովել՝ պարզելու համար, թե ինչու են ADH1B գենի տարբերակվող արտահայտում ունեցող մարդիկ առավել առողջ: Բացի այդ, հնարավոր է, որ պատճառահետեւանքային կապը միայն այդ մարդկանց մոտ է գործում, ինչի արդյունքում ընդհանրապես չխմելու խորհուրդը կարող է անճշտությամբ աչքի ընկնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել