• Latest news

3 հարց՝ ռոբոտացված վիրահատության մասին

22 օգոստոսի, 2014  20:58

Ռոբոտացված վիրահատությունը կարող է ֆուտուրիստական եզրույթ թվալ, սակայն, իրականում, վաղուց է արդեն գործածության մեջ մտել:

Ռոբոտացված վիրահատությունը մեխանիկական ձեռքի եւ դաստակի օգնությամբ վիրաբույժի շարժումների կրկնօրինակում, մասնավորապես՝ վիրաբուժական գործիքների նկատմամբ վերահսկողություն է ենթադրում: 

Ի տարբերություն ավանդական բաց վիրահատության, ռոբոտացված վիրահատությունը 4-5 փոքր՝ կոճակի տրամագծով անցքերի կարիք է զգում, որոնց միջով վիրաբույժը բարձր ճշտությամբ աչքի ընկող՝ փոքր տեսախցիկով զինված էնդոսկոպիկ սարք եւ մի շարք այլ՝ հատուկ վիրաբուժական գործիքներ մտցնելու հնարավորություն է ստանում:

«Ռոբոտացված վիրահատությունը վիրաբույժին կարող է ոչ միայն բաց վիրահատությանը հատուկ բոլոր կլինիկական եւ տեխնիկական հնարավորություններն ընձեռել, այլ նաեւ, ընդամենը մի քանի անցքերի միջոցով, ամենաբարդ վիրաբուժական միջամտությունն իրականացնելու միջոց ծառայել», - մեկնաբանել է Հիլքրեսթի հիվանդանոցի վիրաբույժ դոկտոր Մայքլ Գոնգը: 

Ստորեւ երեք հարց ենք ներկայացնում, որոնք կարող են ռոբոտացված վիրահատության վերաբերյալ պարզաբանում պահանջել.

Որո՞նք են ռոբոտացված վիրահատության առավելությունները

Ռոբոտացված վիրահատությունը վիրաբույժին բարձր ճշտությամբ եւ նվազագույն ինվազիվությամբ բարդ բժշկական պրոցեդուրաներ իրականացնելու հնարավորություն է ընձեռում, ինչը հիվանդի համար կարող է մի շարք առավելություններ ենթադրել, մասնավորապես՝ այն, որ

• վիրահատության իրականացման համար ընդամենը մի քանի անցք է հարկավոր

• հետվիրահատական խնամքն ու ապաքինումը անհամեմատ կարճ ժամանակ են պահանջում

• հետվիրահատական ցավերն անհամեմատ քիչ են

• վերադարձը՝ աշխատանքին եւ կյանքի բնականոն հունին ավելի արագ է ստացվում

• Պրոցեդուրայի ընթացքում արյան անհամեմատ քիչ կորուստ է նկատվում

• Հետվիրահատական սպիներն ավելի փոքր մակերես են զբաղեցնում

Արդյո՞ք ռոբոտացված վիրահատությունը բոլոր հիվանդներին է հարմար

«Հիվանդի՝ ռոբոտացված վիրահատությանը հարմար լինելու համար որեւէ չափորոշիչներ չեն գործում: Այն վիրահատության ենթակա բոլոր հիվանդներին է հարմար», - նշել է դոկտոր Գոնգը՝ հավելելով, որ վիրաբուժական միջամտության հիշյալ եղանակը ամենատարբեր՝ ընդհուպ մինչեւ երիկամների հիվանդության, քաղցկեղի, ուրոլոգիական եւ գինեկոլոգիակների բարդությունների բուժման նպատակով կարող է կիրառվել:

Իսկ վիրաբույժների՞ համար ինչ առավելություններ է ենթադրում

Ռոբոտացված վիրահատությունը, նախ եւ առաջ, հիվանդի համար լավագուն սպասարկում մատուցելու հնարավորություն է ընձեռում վիրաբույժին: Մասնավորապես, առավելություն է այն, որ.

• Բարձր ճշտությամբ եւ առավել լայն տեսահորիզոնով աչքի ընկնող մոնիտորի օգնությամբ մասնագետը կարող է շարժումների ճարպկություն դրսեւորել:

• Սարքը կարող է վիրաբուժական ստեպլեր կիրառել: 

• Պրոցեդուրայի ողջ ընթացքը վիրաբույժը նստած է անցկացնում, ինչը կարող է հոգնածությունից զերծ պահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է