• Latest news

Հայաստանում սեռավարակների տարածման հիմնական գործոնն անվտանգ սեքսի կուլտուրայի բացակայությունն է

23 օգոստոսի, 2014  13:20

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (սեռավարակների) տարածմանը մի շարք գործոններ են նպաստում, այդ թվում՝ «բարքերի դեմոկրատացումը» եւ միգրացիոն հոսքերը, սակայն, այդուհանդերձ, հիմնական գործոնը՝ անվտանգ սեքսի կուլտուրայի բացակայությունն է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթացկի հետ զրույցի ընթացքում Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի ղեկավար Կարեն Բաբայանն է նշել:

Նրա խոսքով, պակաս կարեւոր գործոն չէ այն հանգամանքը, որ մեր համերկրացիների մոտ դեռեւս ինքնաբուժության ավանդույթն է գործում, երբ փորձում են ընկերոջ կամ հարեւանի դեղատոմսով բուժվել. իսկ ինչ դեղերին է վերաբերում, ապա բոլորս էլ գիտենք, որ դրանք, մեծ ի մասամբ, բոլոր դեղատներում հասանելի են:

Անդրադառնալով աշխատանքային միգրացիային եւ դրա՝ մեր համերկրացիների սեռական առողջության վրա ունեցած ազդեցությանը, Կարեն Բաբայանը նշել է, որ նույնիսկ օդանավակայանի տարածք մտնող բոլոր ուղեւորների բուժզննում կազմակերպելու, մասնագետի գնահատմամբ՝ աբսուրդային առաջարկներ են հնչել: Այդուհանդերձ, արտագնա աշխատանքից տուն վերադարձած տղամարդը, եթե, իհարկե, կողմնակի հարաբերություններ է ունեցել, կնոջ հետ սեռական շփման մեջ մտնելուց առաջ հետազոտվելու կարիք ունի:

«Ամենակարեւորն այն է, որ մեր հասարակության անդամների մոտ սեռական հարաբերությունների տեսանկյունից զգոնության պակաս է զգացվում, չնայած հաճախ ենք հարցը բարձրաձայնում: Օրինակ՝ մարմնավաճառները, որոնց պարբերաբար ստուգում ենք, կարող են հայտարարել, որ անծանոթ հաճախորդների հետ շփման ընթացքում պահպանակ են կիրառել, սակայն պատկերացում չունեն, թե ինչու պետք է նույն կերպ նաեւ հին ծանոթների հետ վարվել: Արդյունքում տարին հինգ անգամ գալիս է մեզ մոտ, հինգ տարբեր հիվանդություններով», - նշել է Կարեն Բաբայանը:

Նրա խոսքով, սեռավարակներից պաշտպանության ամենատարրական ու ամենավստահելի միջոցը՝ պահպանակը, այդպես էլ անհրաժեշտ տարածումը չի գտնում մեր երկրում: Այն միայն պատահական սեռական շփումների ընթացքում է որպես անհրաժեշտություն դիտարկվում, ինչը չի կարելի մշտական զուգընկերների հետ հարաբերությունների մասին ասել: «Դա հիգիենայի եւ սեռական հարաբերությունների անվտանգության մասին գիտելիքների բացակայության կամ պակասի մասին է վկայում: Սակայն հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց պետք է այդ գիտելիքները ձեռք բերվեին: Ընտանիքի՞ց, դպրոցի՞ց, թե՞՝ փողոցից…  Երբ արտասահմանում օդանավակայան ես մտնում, ամենուրեք պահպանակներով ավտոմատ սարքեր կարելի է տեսնել: Նույնը սրճարաններին է վերաբերում: Իսկ մեզ մոտ նույնիսկ դեղատներից են ամաչում գնել», - ամփոփել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել