• Latest news

Մարզային առողջապահական համակարգ. գույքագրում եւ հեռանկարների մշակում

27 օգոստոսի, 2014  20:56

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Նախ ներկայացվեց նախորդ խորհդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի եւ հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով ապահովմանը։ Նպատակահարմար գտնվեց մարզերից ստացված տեղեկատվությունները լրամշակման եւ նույնականացման համար եւս մեկ շաբաթ տրամադրել։

Հանձնարարվեց վերլուծելով մարզային բուժհիմնարկների թիվը, յուրաքանչյուրի շենքային պայմանները, կադրային հագեցվածությունն ու անհրաժեշտ թվով նեղ մասնագետներով ապահովվածությունը` ստեղծել յուրաքանչյուր մարզի զարգացման հեռանկարները` ելնելով բնակչության թվաքանակից եւ հիվանդացության ցուցանիշներից։ «Կճշգրտենք, թե որ մարզում ի՞նչ խնդիրներ ունենք լուծելու` սկսած դեղատնային կրպակներից մինչեւ խոշոր բուժհիմնարկները, բժշկական ծառայությունների ապահովումն ու որակը։ Ամփոփ այդ անձնագիրը մարզերի ղեկավարների հետ կքննարկվի մարզային այցերի ընթացքում, համատեղ պատասխանատվություն կկրենք ու կհետեւենք դրանց իրականացման ընթացքին»,-ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով, որ այդ աշխատանքներին մասնակից դառնան նաեւ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը եւ Ծրագրերի իրականացման գրասենյակը։

Նշվեց, որ Երեւանի բուժհաստատությունների գույքագրումը շատ ավելի ծավալուն կլինի եւ առանձին քննարկումներ կկազմակերպվեն։

Այնուհետեւ քննարկվեց մարզերում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը։ Նախարարը պահանջեց մեծ պատասխանատվությամբ կատարել բնակչությանն առողջ պահելու կարեւոր այդ գործառույթը` նպատակ հետապնդելով հնարավորինս բարձրացնել ընդգրկվածությունը։

Քննարկվեցին նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի կառավարմանն առնչվող եւ այլ հարցեր։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է