• Latest news

Նախաճաշի համար 4 կատարյալ մթերք ամանորյա տոներից հետո

4 հունվարի, 2022  11:26

Ամանորյա տոների ժամանակ ոմանք ալկոհոլային խմիչքներ են օգտագործում։ Դրանցում պարունակվող էթանոլն օրգանիզմից դուրս բերելուն կարող են օգնել նախաճաշի որոշ տեսակներ, որոնք մասնագետները խորհուրդ են տալիս ամանորյա տոներից հետո։

Ձու

Ձուն հարուստ է սննդարար նյութերով եւ պարունակում է այնպիսի ամինաթթու, ինչպիսին ցիստեինն է, որն օգտակար կլինի օգտագործել սննդի մեջ նախաճաշին՝ բուռն երեկույթից հետո։

Ավոկադո

Ավոկադոն համարվում է հանքանյութերի հիանալի աղբյուր, որոնք օրգանիզմը կորցնում է ալկոհոլային խմիչքների օգտագործման պատճառով առաջացած ջրազրկման հետեւանքով։

Վարսակ

Վարսակը հարուստ է սննդարար նյութերով եւ կօգնի վերականգնել ուժերը ամանորյա տոներից հետո։

Բանան

Բանանը, ինչպես եւ ավոկադոն, պարունակում է կալիումի բարձր մակարդակ, ինչպես նաեւ  շաքարի աղբյուր է հանդիսանում, որը վերականգնում է էներգիան տոներից հետո։

Քանի որ ալկոհոլը թունավոր քիմիական նյութ է եւ միզամուղ միջոց, դրա օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման։ Մասնագետները խորհուրդ են տալիս ոգելից խմիչքների օգտագործումների միջեւ դադարներ տալ եւ ավելի մեծ քանակությամբ ջուր խմել։ Դա համարվում է առավոտյան խումարի ծանր հետեւանքներից խուսափելու միջոցներից մեկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել