• Latest news

Շվեյցարացի ինժեներներն առանց մարտկոցի աշխատող կարդիոխթանիչ են ստեղծել

1 սեպտեմբերի, 2014  18:10

Եվրոպացի սրտաբանների ասոցիացիայի՝ նախընթաց երկու օրերին՝ Բարսելոնայում տեղի ունեցած տարեկան համաժողովի ընթացքում շվեյցարացի գիտնականները նոր՝ առանց մարտկոցի աշխատող կարդիոխթանիչ են ներկայացրել, որը, ձեռքի ժամացույցի նմանությամբ, ինքնակառավարման ոլորունի մեխանիզմով է աշխատում, հաղորդում է NewsMax Health-ը:

Ժամանակակից կարդիոխթանիչները, սրտի աշխատանքի ռիթմի կարգավորման տեսանկյունից, բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում, սակայն մեկ լուրջ խնդիր՝ լիցքավորման կարիք ունեն: Իսկ սարքի մեջ տեղակայված մարտկոցի փոխարինումը հավելյալ լիարժեք վիրահատություն է պահանջում: Մարտկոցների հրաժարվելու եղանակը Բեռնի համալսարանը ներկայացնող ինժեներ Ադրիան Զուրբախենն է գտել:  Նրա աշխատանքի հիմքում Abraham-Louis Perrelet մակնիշի շվեյցարական գրպանի ժամացույցների համար 1777թ.-ին մշակված ինքնակառավարման ոլորունի մեխանիզմն է: Այսինքն՝ ինչպես որ ձեռքի ժամացույցն է դաստակի շուրջ շարժի արդյունքում՝  զսպանակի լարմամբ աշխատում, այնպես էլ կարդիոխթանիչը կարող է, սրտամկանի շարժն օգտագործելով, էլեկտրական հոսանք ստեղծել: Սակայն այս պարագայում կարդիոխթանիչն ուղիղ սրտի մեջ տեղակայելու անհրաժեշտություն է առաջանում:

Լաբորատոր խոզերի նկատմամբ իրականացված փորձարկումների ընթացքում խթանիչը սրտի՝ րոպեի ընթացքում 130 հարվածի չափով կանոնավոր աշխատանք ապահովելու կարողություն է դրսեւորել: Մարդկանց նկատմամբ փորձարկումների մեկնարկի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել