• Latest news

Էլեկտրոնային սիգարետներից արձակված ծուխը թունավոր մետաղնե՞ր է պարունակում

2 սեպտեմբերի, 2014  16:01

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության՝ Journal of Environmental Science, Processes and Impacts ամսագրում հրապարակված արդյունքներն այն մասին են վկայում, որ էլեկտրոնային սիգարետներից արձակված ծուխը, ծխախոտից պատրաստվածների հետ համեմատությամբ, 10 անգամ քիչ ծավալով տոքսիններ է պարունակում, բայցեւայնպես, կարող է մի շարք վնասակար մետաղների՝ շրջակա միջավայր արտանետման պատճառ դառնալ, հաղորդում է FoxNews-ը:

Խոսքը, մասնավորապես, քրոմի եւ նիկելի՝ ավանդական սիգարետների հետ համեմատությամբ 4 անգամ բարձր ծավալով արտանետմանն է վերաբերում: Իսկ ահա օրգանական քաղցկեղածին համարվող գրեթե ոչ պոլիցիկլիկ հոտավետ ածխաջրածինների բաղադրությունը էլեկտրոնային սիգարետից արձակվող ծխի մեջ անհամեմատ ավելի ցածր է: Նույն՝ դրական միտումը նաեւ կապարի եւ ցինկի բաղադրության տեսանկյունից է նկատվում:

«Իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ էլեկտրոնային սիգարետները, ընդհանուր առմամբ, ծխախոտի հետ համեմատությամբ, առավել քիչ վնասակար են, բայց եւ առավել բարձր ծավալներով նիկելի ու քրոմի արտանետման պատճառ կարող են դառնալ, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս», - նշել է հետազոտության հեղինակ դոկտոր Կոնստանտինոս Սիոուտասը:

Վերջերս ավանդական սիգարետներին փոխարինելու եկած էլեկտրոնային այլընտրանքները առողջապահության համաշխարհային կազմակերպության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետները, մասնավորապես, ոլորտի հստակ կարգավորում եւ դրանց՝ փակ տարածքներում օգտագործման նկատմամբ արգելանք են պահանջում: Բացի այդ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի կողմից մի քանի օր առաջ հրապարակված զեկույցի համաձայն, էլեկտրոնային սիգարետները կարող են, ավանդականների հետ համեմատությամբ, չծխող երիտասարդների համար առավել վտանգավոր գայթակղություն ներկայացնել: Բացի այդ, դրանք փորձարկելուց հետո մարդիկ, որպես կանոն, սովորական սիգարետի համը եւս տեսնելու միտում են դրսեւորում: 

«Մետաղական մասնիկները էլեկտրոնային սիգարետի քարթրիջից են արձակվում: Ասել է, թե՝ արտադրության առավել բարձր ստանդարտների կիրառման պարագայում կարելի է դրանց արտազատման ծավալների կրճատման հասնել», - համոզմունք է հայտնել հետազոտական խմբի անդամ Արիան Սաֆարին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է