• Latest news

Ո՞ր մրգերն են նպաստում ճարպերի կուտակմանը որովայնի հատվածում

23 փետրվարի, 2022  19:38

Տարիքի հետ օրգանիզմը կարող է ավելի քիչ ինսուլին արտադրել, ինչն արյան մեջ շաքարի եւ ճարպաթթուների մակարդակի բարձրացման է հանգեցնում: Դա կարող է քաշի ավելացման հանգեցնել, ընդ որում, ամենից հաճախ ճարպը կկուտակվի որովայնի հատվածում։ Այդ մասին պատմում է սննդաբան Մայքլ Մոսլին (Մեծ Բրիտանիա)։

Ինչպես նշում է Daily Express-ը, այս խնդրին բախվում են ոչ միայն տարեցները, այլեւ՝ կանայք դաշտանադադարի ժամանակ:

Որովայնի հատվածում ճարպից ազատվելու համար Մոսլին խորհուրդ է տալիս կրճատել շաքարավազի եւ ածխաջրերի օգտագործումը: Մասնավորապես, նա խորհուրդ է տալիս ավելի քիչ մանգո եւ արքայախնձոր ուտել, չխմել շատ քաղցր սմուզիներ եւ հյութեր։ Ե՛ւ հյութերը, ե՛ւ թվարկված մրգերը, ըստ մասնագետի, կարող են նպաստել ճարպերի կուտակմանը որովայնի հատվածում:

«Նիհարողները պետք է վերամշակված ածխաջրերը, ինչպիսիք են սպիտակ հացը, չիփսերը եւ մակարոնեղենը, փոխարինեն էներգիայի՝ դանդաղ արտազատվող աղբյուրներով, ինչպիսիք են շագանակագույն բրինձը կամ քինոան»,- նշել է սննդաբանը:

Նա նաեւ խորհուրդ է տալիս ինտերվալային ծոմ եւ բարձր ինտենսիվության մարզումներ փորձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել