• Latest news

Ինչու՞ երեխաներին չի կարելի ծնողների հետ նույն անկողնում քնել – պարզաբանում է սեքսոլոգը

2 սեպտեմբերի, 2014  23:52

Ցանկալի չէ, որպեսզի երեխաները ծնողների հետ նույն անկողնում քնեն, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը։

Պարզենք, թե ինչու։

Երեխայի հոգեսեռական զարգացումը սկսում է հենց ծնվելու պահից։ Նույնիսկ մի քանի շաբաթական երեխան շատ ավելի շատ բան է տեսնում, հասկանում եւ ընկալում, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ինչպես պարզաբանեց մասնագետը, հենց նորածնային հասակից երեխայի մոտ կարող է ծնողներից որոշակի մարմնա-սեռական կախվածություն առաջանալ, եթե նա քնում է ծնողների անկողնում եւ գտնվում է մարմնական շփման մեջ հոր կամ մոր հետ։

Հետագայում դա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, որոնց թվում է, օրինակ, հոգեբանական եւ մարմնական՝ սոմատիկ կախվածությունը ծնողներից։ Վերջինս, իհարկե, ցանկալի երեւույթ չէ, քանի որ երեխան երկար ժամանակ չի կարողանա ինքնուրույն լինել, եւ նրա մոտ լուրջ անհանգստություն կառաջանա, եթե նա ծնողներից հեռու գտնվի։

Սեւադա Հակոբյանի խոսքով՝ 1 տարեկանում երեխայի մոտ սկսում է հոգեսեռական զարգացման նոր փուլ։ Եթե այս տարիքից սկսած երեխան ծնողների հետ նույն անկողնում գտնվի եւ անմիջական մարմնական շփման մեջ լինի, դա կարող է արագացնել երեխայի հոգեսեռական զարգացման տեմպերը, ինչի պատճառով հետագայում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ, քանի որ նրա հոգեսեռական զարգացումը չի համապատասխանի մարմնասեռական զարգացմանը։

Իսկ 3-5 տարեկանից հետո, երբ երեխայի մոտ արդեն ձեւավորված է լինում սեռային
ինքնագիտակցությունը, նրան արդեն ցանկալի է ոչ միայն սեփական անկողնում, այլեւ սեփական սենյակում քնել, նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել