• Latest news

Ինչպե՞ս պահպանել առողջությունը 40-ից հետո

22 մարտի, 2022  17:57

Ո՞ր սովորություններից պետք է հրաժարվել 40-ից հետո եւ որոնք ձեռք բերել առողջության պահպանման համար։ Այս մասին իր կարծիքն է հայտնել ամերիկացի բժիշկ Ջերի Բեյլին։
Ըստ Eat This, Not That!-ի՝ միջին տարիքի մարդկանց խորհուրդ է տրվում կանոնավոր մարզվել:

«Զբաղվածության պատճառով ֆիզիկական վարժություններից հրաժարվելը ծերացումն արագացնելու եւ օրգանիզմի հիվանդություններին դիմակայելու կարողությունը նվազեցնելու գլխավոր ճանապարհն է»,- նշել է նա:

Բացի այդ, ըստ Բեյլիի, մարզվելը կանանց մոտ դաշտանադադարի սկիզբը եւ տղամարդկանց պտղաբերության անկումը հետաձգելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ մարզումն օգնում է մկանային զանգվածը պատշաճ մակարդակի վրա պահել եւ խթանել հորմոնների արտադրությունը:

Բեյլին 40 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ է տալիս կանոնավոր ձգումներ կատարել՝ մեջքի ցավը, հոդացավերը եւ շարժումների ընդհանուր կաշկանդվածությունը կանխելու համար:
Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա մասնագետը խորհուրդ է տալիս խանութից հրաժարվել կիսաֆաբրիկատներից եւ գործարանային արտադրության ցանկացած սննդամթերքից։ Այդ մթերքներում պարունակվող շաքարը, արհեստական ​​քաղցրացուցիչները եւ կոնսերվանտները մեծացնում են մարսողական համակարգի եւ հատկապես ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնվածությունը, ինչը կարող է նպաստել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի զարգացմանը:

Բեյլին նաև խորհուրդ է տալիս 40 տարեկանից հետո հրաժարվել ալկոհոլից:

«Որոշ հետազոտություններում ասվում է, որ ժամանակ առ ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է օգտակար լինել, բայց դրա սիստեմատիկ օգտագործումն առողջական խնդիրների է հանգեցնում»,- ասել է բժիշկը:

Նրա խոսքով՝ ալկոհոլից հրաժարվելը կօգնի բարելավել լյարդի աշխատանքը, նվազեցնել բորբոքային պրոցեսների ինտենսիվությունն օրգանիզմում եւ դրականորեն կազդի ուղեղի ճանաչողական ֆունկցիայի վրա։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել