• Latest news

Անվանի ամերիկացի բժիշկը կաջակցի Հայաստանին վիրուսային հեպատիտների կանխարգելման եւ բուժման գործում

2 սեպտեմբերի, 2014  19:05

ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշն առաջարկել է իր աջակցությունը Հայաստանին վիրուսային հեպատիտների   կանխարգելման, հետազոտման եւ բուժման իրավիճակի քարտեզագրման  գործում: Այսօր, սեպտեմբերի 2–ին, նրան հյուրընկալել էր ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ինչպես NEWS.am Medicine–ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱՆ  «Նորք  ինֆեկցիոն  հիվանդանոցի» մասնագետների հետ միասին քննարկվել են լյարդաբանական արդի խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:

 «Չնայած լյարդաբանության ոլորտում առկա խնդիրներին, մեր մասնագետների աշխատանքի, մեծ փորձի, ապացուցողական բժշկության մոտեցումների շնորհիվ մենք նաեւ լուրջ հաջողություններ  ենք արձանագրել»,-ասել է Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` նյութատեխնիկական խնդիրներն անշուշտ անդրադառնում են  լյարդաբանության զարգացման, մասնավորապես` արդիական մեթոդներով լաբորատոր հետազոտությունների ապահովման վրա։ Մանավանդ, որ լյարդաբանությունը բժշկության կարեւոր եւ արագ զարգացող ճյուղերից մեկն է:

Ռոբերտ Գիշը, ներկայացնելով միջազգային փորձը, նշել է, որ  բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ Ց-ի կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում  ԱՄՆ-ում իրականացվում են լայնամասշտաբ քարոզարշավներ: Դրանց նպատակը հիվանդության, վարակի կանխարգելման մասին մարդկանց իրազեկումն է: 

«Հեպատիտ Բ-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մորից-երեխա կապի միջոցով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել 1995թ.-ից մինչեւ այսօր  ծնված բոլոր անձիք անվճար կատարել հեպատիտ Ց-ի ախտորոշման թեստ»,- հայտնել է անվանի լյարդաբանը:

Նա նշել է, որ առաջիկայում նպատակ ունեն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում աշխատանքներ տանել` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելումը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ եւ Ց-ն համարվում են  նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի եւ, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Մեր երկրում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է  1999 թվականից)  հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչեւ 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել