• Latest news

Սննդակարգում կիվիի ամենօրյա օգտագործման 4 զարմանալի առավելություն

4 մայիսի, 2022  10:48

Բացի այն, որ կիվին քաղցր, ցածր կալորիականությամբ միրգ է, այն կարող է օգտակար լինել օրգանիզմի առողջությանը բազմաթիվ առումներով:

Eat This Not That պարբերականը պատմել է ամեն օր կիվի ուտելու չորս զարմանալի հետեւանքի մասին։

Նախ, կիվին խոլինի, լյուտեինի եւ զեաքսանտինի հարուստ աղբյուր է՝ հակաօքսիդանտներ, որոնք հայտնի են նրանով, որ պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալներից: Հակաօքսիդանտները կարեւոր դեր են խաղում ձեր օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ պայքարում, որոնք առաջանում են օքսիդատիվ սթրեսից եւ մեծացնում են քրոնիկական հիվանդությունների ռիսկը:

Երկրորդ, կիվին պարունակում է հակաօքսիդանտ վիտամին C-ի ամենօրյա արժեքի ավելի քան 200 տոկոսը, ինչը այն իդեալական է դարձնում իմունային առողջության պահպանման համար:

Կիվին ամենօրյա սննդակարգում ներառելու երրորդ պատճառն բջջանյութի բարձր պարունակությունն է, որը կարեւոր է ոչ միայն մարսողական համակարգի առողջության, այլեւ լյարդի պաշտպանության, արյան շաքարի եւ արյան ճնշման իջեցման եւ քաշի վերահսկման համար:

Եվ չորրորդ, կիվին հայտնի է նաեւ ֆոլաթթվի բարձր պարունակությամբ: Ֆոլաթթուն ​​B վիտամինն է՝ կարեւոր սնուցիչ, որը մասնակցում է սպիտակուցային նյութափոխանակությանը եւ կարմիր արյան բջիջների արտադրությաննաճի ընթացքում, ինչը հատկապես կարեւոր է հղիների համար (նրանց սովորականից ավելի շատ ֆոլաթթու է անհրաժեշտ՝ 600 մկգ): Մեկ կիվիի մեջ 17 միկրոգրամ ֆոլաթթու կա, ուստի կտրեք ձեզ համար մի քանի հատ՝ օրական նորմին մոտենալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել