• Latest news

Ստենտավորումը երկարացնու՞մ է պացիենտի կյանքը

16 սեպտեմբերի, 2014  20:41

Այն, թե կորոնար զարկերակի ստենտավորումից հետո որքանով կերկարի պացիենտի կյանքը կամ կլավանա կյանքի որակը, որոշակի հանգամանքներից է կախված: Ինչպես լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է բժիշկ-սրտաբան, բ.գ.դ. Համլետ Հայրապետյանը, այդ հանգամանքները մի քանիսն են:

Սրտամկանի ինֆարկտ 

Նախեւառաջ, կարեւոր է, թե հիվանդը մինչեւ ստենտավորումն ունեցել է սրտամկանի ինֆարկտ, թե ոչ: Տրամաբանական է, որ ինֆարկտների բացակայությունը դրականորեն կազդի նրա հետագա կյանքի եւ դրա որակի վրա, իսկ ինֆարկտ տարած մարդիկ, իհարկե, պետք է ավելի զգույշ լինեն:

Ուղեկցող հիվանդություններ

Մեծ դեր կարող են խաղալ նաեւ ուղեկցող հիվանդությունները, մասնավորապես, շաքարային դիաբետը: Որքան առողջ է պացիենտը, այնքան արդյունավետ է նրա՝ կորոնար զարկերակի ստենտավորումը:

Հիվանդի ապրելակերպը

Շատ կարեւոր է նաեւ այն, թե որքանով է հիվանդը կատարում բժիշկների նշանակումները եւ որքանով է հետեւում տրված խորհուրդներին: Եթե հիվանդը չի կատարում նշանակումները եւ բժշկական հսկողության տակ չի գտնվում, նրա ստենտի արդյունավետության տեւողությունը մեծ չի լինի: Իսկ այն հիվանդները, ովքեր ուշադիր կատարում են այն ամենը, ինչ ասել է բժիշկը, եւ մշտապես հսկողության տակ են գտնվում, երկար տարիներ խնդիրներ չեն ունենում:

Համլետ Հայրապետյանը նշել է նաեւ, որ Արեւմտյան Եվրոպայի զարգացած երկրներում սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունը կազմում է մոտ 4-5 տոկոս; բոլոր մյուս պացիենտները փրկվում են շնորհիվ ստենտավորման եւ սրտամկանի սուր ինֆարկտի կոմպլեքս բուժման այլ մեթոդների: Արեւելյան Եվրոպայի երկրներում մահացության ցուցանիշը մի փոքր ավելի բարձր է՝ 8-10 տոկոս: Հետաքրքիր է, որ Հայաստանում վիճակագրությունը նման է Արեւմտյան Եվրոպայի երկրների վիճակագրությանը. ինֆարկտներից մահացությունը մոտ 4-5 տոկոս է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել